Էկոհամակարգների հիմնախնդիրը

1)Ձեր կարծիքով որոնք են էկոհամակարգերի կարևորագույն հատկանիշները: Ինչու՞
Էկոհամակարգը կամ էկոլոգիական համակարգը՝ կենսաբանական համակարգ է, որը կազմված է կենդանի օրգանիզմների համայնքից` բիոցենոզից, նրանց բնակության միջավայրից՝ կենսատոպից, կապի համակարգից՝ որը էներգիայի և նյութի փոխանակություն է իրականանում նրանց միջև։ Ցանկացած միասնություն, որը ներառում է տվյալ տեղամասում գտնվող բոլոր օրգանիզմները և փոխհարաբերությունների մեջ է մտնում ֆիզիկական միջավայրի հետ այնպես, որ համակարգի ներսում էներգիայի հոսքը ստեղծում է հստակ որոշված տրոֆիկական կառուցվածք, տեսակային բազմազանություն և նյութերի շրջապտույտ, իրենից ներկայացնում է էկոլոգիական համակարգ, կամ էկոհամակարգ։ Էկոհամակարգը ինքնավերականգնվող համակարգ է: Էկոհամակարգի գոյության նախապայմանը էներգիայի հոսքն է: Էկոհամակարգի հատկանիշներ ասելով հասկանում ենք նրա` էկոհամակարգ ստեղծող բաղադրիչների հատկանիշները: Էկոհամակարգը գտնվում է նորմալ վիճակում, երբ նրա բաղկացուցիչները կատարում են իրենց գործունեությունը: Երբ էկոհամակարգի մի դետալը` բաղադրիչը թերի է կատարում իր ֆունկցիան, վնասվում է ողջ էկոհամակարգը: Էկոհամակարգի օրինակ է ջրավազանը: Էկոհամակարգի կարևորագույն հատկություններն են օրգանական նյութ ստեղծելու էներգիա կապելու և անջատելու նյութերի շրջապտույտ իրականացնելու հատկությունը: Էկոհամակարգերը ձևավորվում են ժամանակի ընթացքում և վերը նշված հատկությունները լիարժեք դրսևորվում են արդեն ձևավորված էկոհամակարգում: Բնական էկոհամակարգերում գոյություն ունեն բազմաթիվ տեսակներ: Դրանց թիվը երիտասարդ էկոհամակարգերում փոքր է, քանի որ սրանք գտնվում են դեռևս ձևավորման փուլում: Սակայն ժամանակի ընթացքում ոչ միայն տեսակների թիվը, այլև դրանց առանձնակի թվաքանակը մեծանում է:

2) Ինչպիսի էկոհամակարգեր են Ձեզ շրջապատում, ինչ առանձնահատկություն ունենք նրանք:

Նախ կարևոր է նշել, որ էկոհամակարգերը լինում են երկու տեսակ՝ բնական և արհեստական: Մեզ շրջապատող արհեստական էկոհամակարգի օրինակ է՝ ագրոէկոհամակարգը: Ագրոէկոհամակարգերը ստեղծվել են մարդու միջամտությամբ, որպեսզի ստացվի գյուղատնտեսական արտադրանք: Ագրոէկոհամակարգ է օրինակ՝ բանջարանոցները, արոտավայրերը, այգիները և այլն: Սակայն նրա կարևորոագյուն հատկանիշներից մեկն այն է, որ այն չի ինքնավերականգնվում: Մեզ շրջապատող էկոհամակարգի օրինակ է նաև անտառը: Սակայն ի տարբերություն ագրոէկոհամակարգի, եթե չլինի մարդու միջամտությունը՝ այն կվերականգնվի: Բնական էկոհամակարգ է օրինակ՝ գետը: Նրա կենդանի բախադրիչներն են ջրային կենդանիները, բույսերը: Նյութերի շրջապտույտի հետևանքով գետը ինքնավերականգնվում է, եթե իհարկե չլինի մարդու միջամտությունը:

3) Ինչպես է ազդում մարդը Ձեզ շրջապատող էկոհամակարգերի կենսագործունեություն վրա:

Մարդիկ օր-օրի ավելի ու ավելի են փչացնում այն ինչ իրենց տրված է: Նրանք աղտոտում են իրենց շրջակա միջավայրը, որս են կատարում (ըստ այդմ էլ ոչնչացնում շատ կենդանատեսակներ), իրականացնում են անտառահատումներ, իսկ հետո էլ բողոքում են մի շարք հիվանդությունների առաջացումից՝ չհասկանալով, որ բնության մաքրությունն ուղիղ համեմատական է իրենց առողջությանը: Ինչպես նշեցի բնական էկոհամակարգի օրինակ է լիճը: Լճում բնակվող բույսերն ու կենդանիները ինքնավերականգնվում են բնականոն ձևով, բայց երբ կատարվում է մարդու միջամտությունը՝ տեղի չի ունենում նյութերի և էներգիայի լրիվ շրջապտույտ, խախտվում է սննդային շղթան, որն էլ իր հերթին բերում է լճում ձկնատեսակների ոչնչացմանը: Նման վառ օրինակ ՝ Սևանա լիճը: Մարդիկ մի քանի տարի առաջ կատարելով ահռելի քանակություններով որս ոչնչացրին լճի ձկնատեսակների համարյա ամբողջ պաշարը, իսկ լճի “հիվանդ” վիճակը բերեց նրան, որ այսօր լճում որս կատարելն արգելվում է:
Մարդիկ շատ հաճախ խախտում են էկոհամակարգերի բնականոն գործունեությունը նաև առանց գիտակցելու: Այդ “մարդկանց” մեջ մտնում ենք նաև մենք, և եթե մեզնից յուրաքանչյուրը գտնվի մի փոքր բարեխիղճ, ապա աշխարհը կանգնած չի լինի այսպիսի լուրջ էկոլոգիական խնդիրների առջև: Այս ամենը հասարակության ոչ էկոկիրթ լինելու հետևանքն է: Եվ այս բազում գործողությունների արդյունքում էլ մարդիկ էականորեն փոխում են էկոհամակարգերի կառուցվածքը:
4) Ինչ տեղի կունենա էկոհամակարգերի հետ, եթե պակասի Էներգիայի, ֆոսֆորի, ածխածնի ու ազոտի հոսքը (յուրաքանչյուր տարբերակը ներկայացնել առաձին):
Կյանքի ընթացքի համար կարևոր նախապայման է էներգիայի և նյութերի անընդհատ կատարվող շրջապտույտը: Էներգիան հոսքի ընթացքում պակասում է և ի վերջո սպառվում, այդ իսկ պատճառով հարկավոր է կրկին էներգիա ստանալ: Եթե էներգիան չունենա հոսք, ապա էկոհամակարգերը կվերանան:
Ածխածինը զբաղեցնում շատ մեծ զանգված, այն առկա է գրեթե բոլոր նյութերում: Այն լուծվող վիճակում առկա է նաև գետերում, լճերում սայտեղից կարող ենք եզրակացնել, որ առանց ածխածնի հնարավոր չէ, քանի որ ածխածնի բացակայության դեպքում չէին լինի կենդանի օրգանիզմներ, իսկ առանց կենդանի օրգանիզմների չենք ունենա էկոհամակարգեր:

5)Ինչպես գիտենք բույսերը կուտակում են ֆոսֆոր, ապա մատակարարում մարդկանց ու կենդանիներին: 

Այսինքն, եթե չլինի ֆոսֆոր բույսերը այն չեն կուտակի և ոչինիչ չեն ունենա մարդկանց և կենդանիներին մատակարարելու համար հետևաբար կխախտվի ամբողջ էկոհամակարգը, քանի չի լինի փոխանակություն:Առաջին կարգի սնուցիչների մեջ, ազոտը ամենակարևորն է, քանի որ անհրաժեշտ է սպիտակուցների կազմելու համար, որոնք օգտագործվում են բոլոր կենդանի հյուսվածքներում։ Երկրի մթնոլորտի 78%-ը կազմված է ազոտից, սակայն բույսերից որոշները չեն կարող ազոտն ուղղակի օդից ստանալ։ Հողի ազոտի 98%-ը ևս այլ բույսերի և այլ օրգանական նյութերի նեխումից է, որն ուղղակիորեն չի կարող օգտագործվել կենդանի բույսերի կողմից։ Այսքանից հետո ավելորդ եմ համարում նշել, թե որքան կարևոր է ազոտը մեր էկոհամակարգերի համար, և թե ինչի կբերի նրա պակասը:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s