Վահան Տերյան

Իմ Տերյանը1.«Մթնշաղի անուրջներ» ժողովածուն

2.իմ սիրած (դուր եկած) բանաստեղծությունը (ները)

3.Տերյանը հասարակական գործիչ

4.«Հոգևոր Հայաստան» հոդվածի վերլուծություն

5.Տերյանը ժամանակակիցների հուշերում

6.Սիրո տերյանական ըմբռնումը

7.Տերյանի բանաստեղծությունների լեզվական արվեստը

Մասնակցություն «Մեկ բանաստեղծության ժամ» պոեզիայի ժամին

«Մթնշաղի անուրջներ» ժողովածուն
2.իմ սիրած (դուր եկած) բանաստեղծությունը (ները)
ՇԻՐԱԿԻ ԴԱՇՏԵՐԻՑ

Աստղերն են ժպտում լուսեղեն նազով,

Խաղաղ դաշտերը մութն է համբուրում.

— Ես կախարդված եմ միշտ նույն երազով,

Միշտ նույն ցնորքն է իմ սիրտը այրում։

Մոտեցած երկնից աստղերը պայծառ

Ժպտում են խաղաղ քո աչքերի պես.—

— Իմ լքված սրտի կարոտը անծայր

Ամեն ինչի մեջ որոնում է քեզ…

1905

Այս բանաստեղծությունը ինձ շատ դուր եկավ, որովհետեև էմոցյոնալ էր։ Ես մի պահ անգամ հուզվեցի։ Ես կարծում եմ,որ այս բանաստեղծությունը սիրո մասին էր։
3.Տերյանը հասարակական գործիչ։

1917 թվականի հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշևիկյան հեղափոխությանը և այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 1919 թվականին Տերյանը՝ լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքիա, սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր և վախճանվում է 1920 թվականի հունվարի 7-ին ընդամենը 35 տարեկան հասակում։
4.«Հոգևոր Հայաստան» հոդվածի վերլուծություն
Վահան Տերյան քիչ եմ կարդացել: հոդվածներից կարդացի հոգևոր Հայաստանը: Այն շատ դուր եկավ, հետաքրքրեց թե ինչպես է նա կարողացել գրեթե հարյուր տարի առաջ պատկերացնել թե ինչ է լինելու մեր չակերտավոր հոգևոր Հայաստանի վերջը: Ինձ թվում է, մենք հայերս շատ շատ շուտ են դեռ այդ սխալները գործել և դրանց լուծմանը չանրադառնալով սխալները խորացել են: Երևի նա այդպես էլ կարողացել է պատկերացնել այդպիսի մի տարբերակ, որը ցավոք իրականացվում է:
Մեջբերում Հայության հավաքում կամ հայության կազմակերպում գաղափարական իմաստով – ահա՛ ինչ եմ հասկանում ես Հոգեւոր Հայաստան ասելով: Դա այն կուլտուրան է, այն կուլտուրապես կազմակերպված ժողովուրդն է, որի գալուն մենք կուզեինք հավատալ:»
«Ֆրանսիացիների նման կուլտուրապես կազմակերպված ու զորեղ եւ քաղաքականապես ապահով մի ժողովուրդ ամեն կերպ աշխատում է պահպանել իր ինքնության գլխավոր նշանը – իր լեզուն, եւ դրա համար ամենուրեք հիմնում է այն ալիանսները, որ մեր Թիֆլիսում էլ կա: Մինչդեռ մենք մի Մոսկվայում, ուր բազմահազար ու հարուստ գաղութ ունենք, չունենք գեթ մի փոքրիկ ընկերություն, մի հիմնարկություն, որի նպատակը լիներ հայոց լեզվի պահպանումն ու տարածումը ոչ թե օտարների, այլ մերայինների՝ հայերի մեջ:»
«Մինչեւ այժմ մենք չունենք ոչ մի հիմնարկություն կամ ընկերություն, որ նպատակ ունենար, օրինակ՝ հայ նկարչությունը խրախուսելու, հավաքելու ի մի հայ նկարիչներին, որոնք այժմ արդեն ոչ միայն բնազդով, այլ գիտակցությամբ հայ են իրենց արվեստի մեջ (օրինակ՝ Սարյան, Սուրենյանց եւ այլն):»
Ես լիովին համաձայն եմ Վահան Տերյանի հետ, բայց ես նաև գիտեմ, որ մենք մի փոքրիկ ժողովուրդ ինչքան էլ ասենք, վիճվենք, ուզենք ոչմիբան չի փոխվելու: Եվ մեզ ինչ է թվում մենք կզարմացնենք ֆրանսիացուն կամ Գերմանացուն մեր նորանոր շենքերով…
Իմ մեջ տպավորվել է մի ֆրանսուհու խոսքերըով եկել էր Երևան որպես հյուր և նրան հաղորդման հրավիրեցին իր կարծիքը կազմելու Հայաստանի մասին և նա ասաց.
— Այս փոքրիկ Փարիզը ինչու եք Նյու Յորք դարձրել:
5.Տերյանը ժամանակակիցների հուշերում։
Մեր սիրելի երիտասարդ դասախոսը, որ էնքան բանաստեղծորեն խոսեց մեր տաղանդավոր բանաստեղծ Տերյանի քնարի մասին, հայտնեց նաև մի շատ տարածված կարծիք, թե Տերյանը զուրկ է ղայնությունից և հարազատ չի մեզ։ Ինձ թվում է, որ էդ կարծիքը սխալ է։ Չմտնելով քննության մեջ, թե ինչ է հարազատությունը և ինչ նշաններով է արտահայտվում, ես գտնում եմ, որ նրա թախիծն ու երազները, մշուշն ու աղջամուղջը խորթ չեն մեր երկրին ու մեր հոգուն։ Ես եղել եմ էն երկնքին մոտիկ լեռնադաշտում, ուր ծնվել է Տերյանը, և կարծես թե նա լիքն է էն մշուշային թախիծով ու քնքույշ երազներով, որ բնորոշում են մեր տաղանդավոր բանաստեղծի քնարը։ Վերջապես թախիծն ու երազը խորթ չեն հայի հոգուն, և մենք շատ երազկոտ ժողովուրդ ենք։

Խոսեց և նրա երգերի մոնոտոնության մասին, և լսողները շատ հեշտ կարող են սրա տակ ձանձրալին հասկանալ։ Բայց դուք, ինչպես ամեն բանաստեղծի, էնպես էլ Տերյանի լավ երգերն առեք և բանաստեղծական գոհարներ կտեսնեք, որ ձեզ բարձր գեղարվեստական հաճույքներ կտան։ Չպետք է մոռանալ և էն հանգամանքը, որ Տերյանը դեռ տվել է իր առաջին շրջանի երգերը, և այժմ ինչպես ինքն է գրում իր վերջին երգերից մեկում, նոր արշալույս ու նոր հորիզոն, նոր կյանք է ողջունում։

Հովհաննես Թումանյան
«Նա հայ պոեզիան հարստացրեց արևմտա եվրոպական և ռուսական պոեզիայի վերջին նվաճումներով, իր ստեղծագործություններում արծարծեց թեմաներ, որոնք խորթ էին հայ բանաստեղծներին, նոր ռիթ մեր մտցրեց հայկական տաղաչափության մեջ, բացառիկ խստությամբ մոտեցավ բանաստեղծական արվեստին»:

Վալերի Բրյուսով

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s