Բնօգտագործումն ու Բնապահպանությունը ՀՀ-ում

1)Ինչ առանձնահատկություններ ունեն ՀՀ բնական պայմանները, որքանով են դրանք նպաստում հանրապետության զարգացմանը:
Հայսատանի Հանրապետությունը լեռնային երկիր է, քանի որ ՀՀ տարածքի ավելի քան 80%-ը լեռնային է: Հայաստանի Հանրապետության աշխարահագրական դիրքը առանձնահատուկ է նրանով, որ այն ծովերից բավականին հեռու է, ինչը բնակլիմայական պայմանների վրա թողնում է բացասական ազդեցություն: Հայաստանի Հանրապետությունը գտնվում է Սև ծովից 167, Կասպից ծովից 230, միջերկրական ծովից 750, իսկ Պարսից ծոցից շուրջ 1020կմ: Ընդհանրապես ամառվա և ձմեռվա ջերմաստիճանների տատանումները բնութագրվում են նրանով, որ Հայաստանի Հանրապետության կլիման խիստ ցամաքային է: Հանրապետության տարածքում գրանցված ամենաբարձր ջերմաստիճանը + 42 աստիճան է, այն գրանցվել է Արարատյան դաշտում:Հարապետության տարածքում երբևէ գրանցված ամենացածր ջերմաստիճանը կամ բացարձակ նվազագույն ջերմաստիճանը -46 աստիճան է, որը գրանցվել է Շիրակի մարզի Պաղակն բնակավայրում:

2)Ի՞նչ հետևանքներ է թողում բնօգտագործումը ՀՀ-ում: Նշեք օրինակներ:
ՀՀ-ում բնօգտագործումը տեղի է ունենում ռացիոնալ ձևով, հետևաբար այն բերում է մեծ վնասների: Սա չի նշանակում որ բնությունը պետք չէ օգտագործել, սակայն պետք է օգտագործել այնպես, որ հնարավորինս չափով քիչ վնաս հասցվի բնությանը: Վերամշակման արդյունքում մնացուկներ և թափոններ են գոյանում, որոնք աղտոտում են շրջակամ միջավայրը: Մարդկությունն իր առաջացման հենց սկզբից ազդել է շրջակա բնական միջավայրի վրա և փոխել այն: Այդ փոփոխությունները ժամանակի ընթացքում և տարածական կտրվածքով զարգացել են որակապես և քանակապես ու դարձել ավելի ինտենսիվ:
3)Ինչ առանձնահատկություններ ունեն ՀՀ բնական ռեսուրսները: Որքանով են դրանք նպաստում Հայաստանի Զարգացմանը:
ՀՀ-ում կան զգալի չափով բնական ռեսուրսներ օրինակ՝ ածուխ, ոսկի, երկաթ, մոլիբդեն, ցինկ, արծաթ, կապար: Հայաստանում կան շատ հանքավայրեր, սակայն նրանցից ոչ բոլորն են 100%-ով նպաստում Հայաստանի զագացմանը: Հայաստանը նաև հարուստ է քաղցրահամ ջրերի պաշարով: Հայաստանում գտնվող ամենամեծ լիճ Սևանը տարածաշրջանում իր մեծությամբ երրորդ լիճն է և զբաղեցնում է 1230 կմ2 տարածք:
4)Ի՞նչ հետևանքներ է թողում ռեսուրսների օգտգործումը ՀՀ-ում: Նշեք օրինակներ:
Ռեսուսների օգտագործումը ՀՀ-ում թողնում են միայն վատ հետևանքներ: ՀՀ-ում գործող հանքերի մեծ մասը գտնվում են օտարերկրյա կազմակերպությունների ձեռքում և դա նշանակում է, որ շահագործողները մտածում է միայն իրենց շահի մասին այլ ոչ թե շրջակա միջավայրի: Այդ ամենի օգտագործման արդյունքում առաջանում են պոչամբարներ: ՀՀ-ում պոչամբարները հիմնականում փակ չեն, և գտնվում են ոչ ճիշտ տեղում և բնակեցված վայրերից ոչ ճիշտ հեռավորության վրա: Այդ ամենի արդյունքով տվյալ տարածքում չի զարգանում գյուղատնտեսությունը, քանի որ ոչ մաքուր մթնոլորտում չի կարող աճել ոչ մի բույս:
5)Ձեր կարծիքով ինչպես պետք է զարգանա Հայաստանը, որպեսզի հնարավորինս քիչ վնասվի բնական միջավայրը: Ինչ ուղությամբ պետք է զարգանա տնտեսությունը, որպեսզի այն համարվի էկոլոգիապես «ավելի մաքուր»
90-ականների իշխանությունների կողմից Հայաստանի տնտեսության կործանման հետևանքով այժմ տնտեսության վերականգնումը շատ դժվար և թանկ կլինի: Սակայն ավելի լավ տարբերակ է Հայաստանը զարգացնել ոչ թե արդյունաբերական ոլորտի շնորհիվ այլ սպասարկման ոլորտի, որը բնությանը վնաս չի տա և շատ ավելի օգտակար կլինի Հայաստանի համար քան արդյունաբերությունը

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s