Կոմիտաս

1869թ. սեպտեմբերի 26-ին (որոշ տեղեկություններով հոկտեմբերի 8-ին) Թուրքիայի Քյոթահիա քաղաքի մի երաժշտասեր ընտանիքում ծնվել է Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը: Երբ նա մեկ տարեկան է լինում կյանքից հեռանում է նրա մայրը: Իսկ 10 տարեկանում զրկվում է նաև հորից: Եվ մինչև 1881թ. ապրում է տատի հետ:1881թ. թեմի առաջնորդը պետք է գնար Էջմիածին եպիսկոպոս օծվելու համար, և Գևորգ Դ կաթողիկոսը նրան պատվիրում է, որ նա իր հետ մի որբ երեխա բերի` Էջմիածնի վանքում կրթություն ստանալու համար: Առաջնորդը Սողոմոնին իր հետ տանում է Էջմիածին և այնտեղ նա իր զարմանահրաշ երգով առանձնակի հաճելի տպավորություն է թողնում կաթողիկոսի վրա: Ի վերջո, 20 տարբեր վայրերից ժամանած թեկնածուների միջից ընտրվում է Սողոմոնը:

1890թ. դառնում է սարկավագ:
1893թ. ավարտում է Գևորգյան Հոգևոր Ճեմարանը: Նրան շնորհում են աբեղայի աստիճան և անունն էլ կնքում են 7-րդ դարի նշանավոր բանաստեղծ, շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունով: Այդ ժամանակվանից նա Ճեմարանում նշանակվում է երաժշտության ուսուցիչ:
1895թ. Կոմիտասին տրվում է վարդապետի աստիճան: Նույն թվականին նա մեկնում է Թիֆլիս` երաժշտական ուսումնարանում սովորելու: Սակայն այնտեղ հանդիպելով Պետերբուրգի կոնսերվատորիայում կրթություն ստացած կոմպոզիտոր Մակար Եկմալյանին` փոխում է իր մտադրությունը, և սկսում է ուսուցանել նրա մոտ երաժշտական հարմոնիա: Ապա, կաթողիկոսի բարեխոսությամբ թոշակ ստանալով նավթարդյունաբերող Ալեքսանդր Մանթաշյանից` Կոմիտասը մեկնում է Բեռլին, որտեղ ընդունվում է «Կայզեր Ֆրիդրիխ Վիլհելմ» համալսարան, և երաժշտական ուսումնասիրություն է կատարում Ռիխարդ Շմիդտի մոտ:
1899թ. Կոմիտասը վերադառնում է Էջմիածին և սկսում է ղեկավարել տղամարդկանց բազմաձայն երգչախումբը: Այդ ընթացքում նա նաև շրջագայում է տարբեր քաղաքներում ու գյուղերում` ժողովրդական երգեր փնտրելու և հավաքելու նպատակով: Եվ արդյունքում հավաքում է մոտ 3000 երգ, որոնց մեծ մասը հարմարեցնում է երգչախմբով կատարելու համար: Նրա գլխավոր աշխատանքը «Պատարագն» է, որը մինչ օրս կատարվում է եկեղեցական ծիսակատարության ժամանակ: «Պատարագի» մշակումը սկսել է 1892թ. և Առաջին Համաշխարհային Պատերազմի պատճառով այդպես էլ չավարտեց: «Պատարագի» առաջին անգամ հրատարակվել է 1933թ. Փարիզում, և առաջին անգամ ձայնագրվել է 1988թ.` Երևանում:
Կոմիտասը առաջին ոչ եվրոպացին էր, ով ընդունվեց Միջազգային Երաժշտական Ընկերություն: Նա բազմաթիվ դասախոսություններ և կատարումներ է ունեցել Եվրոպայում, Թուրքիայում, Եգիպտոսում և այլն, ցույց տալով մինչ այդ ժամանակը շատ քիչ ճանաչված հայկական երաժշտությունը:
1910թ. նա սկսել է ապրել և ստեղծագործել Պոլսում, որտեղ և հիմնել է 300 հոգուց բաղկացած «Գուսան» երգչախումբը:
1915թ. ապրիլի 24-ին, Հայոց Մեծ Եղեռնի ժամանակ, Կոմիտասը շատ ուրիշ հայ մտավորականների նման ձերբակալվում է և հարկադրված սկսում է քայլել աքսորի ճամփով` Արաբիայի անապատներով: Նրա ընկերը` թուրք բանաստեղծ Էմին Յարդաքուլը, և Ամերիկայի դեսպան Հենրի Մորգենթաուն, միջամտում են կառավարությանը, որ Կոմիտասին ազատ արձակեն: Այս դեպքերի զարգացման ընթացքում, նրա հավաքած երգերի մի մասը կորչում է: Հետագայում, նրան հոգեկան հիվանդի կարգավիճակով տեխափոխում են Փարիզի հոգեբուժական կլինիկա, որտեղ էլ 1935թ. կնքում է իր մահկանացուն: 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s