Էկոհամակարգների հիմնախնդիրը

1)Ձեր կարծիքով որոնք են էկոհամակարգերի կարևորագույն հատկանիշները: Ինչու՞
Էկոհամակարգը կամ էկոլոգիական համակարգը՝ կենսաբանական համակարգ է, որը կազմված է կենդանի օրգանիզմների համայնքից` բիոցենոզից, նրանց բնակության միջավայրից՝ կենսատոպից, կապի համակարգից՝ որը էներգիայի և նյութի փոխանակություն է իրականանում նրանց միջև։ Ցանկացած միասնություն, որը ներառում է տվյալ տեղամասում գտնվող բոլոր օրգանիզմները և փոխհարաբերությունների մեջ է մտնում ֆիզիկական միջավայրի հետ այնպես, որ համակարգի ներսում էներգիայի հոսքը ստեղծում է հստակ որոշված տրոֆիկական կառուցվածք, տեսակային բազմազանություն և նյութերի շրջապտույտ, իրենից ներկայացնում է էկոլոգիական համակարգ, կամ էկոհամակարգ։ Էկոհամակարգը ինքնավերականգնվող համակարգ է: Էկոհամակարգի գոյության նախապայմանը էներգիայի հոսքն է: Էկոհամակարգի հատկանիշներ ասելով հասկանում ենք նրա` էկոհամակարգ ստեղծող բաղադրիչների հատկանիշները: Էկոհամակարգը գտնվում է նորմալ վիճակում, երբ նրա բաղկացուցիչները կատարում են իրենց գործունեությունը: Երբ էկոհամակարգի մի դետալը` բաղադրիչը թերի է կատարում իր ֆունկցիան, վնասվում է ողջ էկոհամակարգը: Էկոհամակարգի օրինակ է ջրավազանը: Էկոհամակարգի կարևորագույն հատկություններն են օրգանական նյութ ստեղծելու էներգիա կապելու և անջատելու նյութերի շրջապտույտ իրականացնելու հատկությունը: Էկոհամակարգերը ձևավորվում են ժամանակի ընթացքում և վերը նշված հատկությունները լիարժեք դրսևորվում են արդեն ձևավորված էկոհամակարգում: Բնական էկոհամակարգերում գոյություն ունեն բազմաթիվ տեսակներ: Դրանց թիվը երիտասարդ էկոհամակարգերում փոքր է, քանի որ սրանք գտնվում են դեռևս ձևավորման փուլում: Սակայն ժամանակի ընթացքում ոչ միայն տեսակների թիվը, այլև դրանց առանձնակի թվաքանակը մեծանում է:

2) Ինչպիսի էկոհամակարգեր են Ձեզ շրջապատում, ինչ առանձնահատկություն ունենք նրանք:

Նախ կարևոր է նշել, որ էկոհամակարգերը լինում են երկու տեսակ՝ բնական և արհեստական: Մեզ շրջապատող արհեստական էկոհամակարգի օրինակ է՝ ագրոէկոհամակարգը: Ագրոէկոհամակարգերը ստեղծվել են մարդու միջամտությամբ, որպեսզի ստացվի գյուղատնտեսական արտադրանք: Ագրոէկոհամակարգ է օրինակ՝ բանջարանոցները, արոտավայրերը, այգիները և այլն: Սակայն նրա կարևորոագյուն հատկանիշներից մեկն այն է, որ այն չի ինքնավերականգնվում: Մեզ շրջապատող էկոհամակարգի օրինակ է նաև անտառը: Սակայն ի տարբերություն ագրոէկոհամակարգի, եթե չլինի մարդու միջամտությունը՝ այն կվերականգնվի: Բնական էկոհամակարգ է օրինակ՝ գետը: Նրա կենդանի բախադրիչներն են ջրային կենդանիները, բույսերը: Նյութերի շրջապտույտի հետևանքով գետը ինքնավերականգնվում է, եթե իհարկե չլինի մարդու միջամտությունը:

3) Ինչպես է ազդում մարդը Ձեզ շրջապատող էկոհամակարգերի կենսագործունեություն վրա:

Մարդիկ օր-օրի ավելի ու ավելի են փչացնում այն ինչ իրենց տրված է: Նրանք աղտոտում են իրենց շրջակա միջավայրը, որս են կատարում (ըստ այդմ էլ ոչնչացնում շատ կենդանատեսակներ), իրականացնում են անտառահատումներ, իսկ հետո էլ բողոքում են մի շարք հիվանդությունների առաջացումից՝ չհասկանալով, որ բնության մաքրությունն ուղիղ համեմատական է իրենց առողջությանը: Ինչպես նշեցի բնական էկոհամակարգի օրինակ է լիճը: Լճում բնակվող բույսերն ու կենդանիները ինքնավերականգնվում են բնականոն ձևով, բայց երբ կատարվում է մարդու միջամտությունը՝ տեղի չի ունենում նյութերի և էներգիայի լրիվ շրջապտույտ, խախտվում է սննդային շղթան, որն էլ իր հերթին բերում է լճում ձկնատեսակների ոչնչացմանը: Նման վառ օրինակ ՝ Սևանա լիճը: Մարդիկ մի քանի տարի առաջ կատարելով ահռելի քանակություններով որս ոչնչացրին լճի ձկնատեսակների համարյա ամբողջ պաշարը, իսկ լճի “հիվանդ” վիճակը բերեց նրան, որ այսօր լճում որս կատարելն արգելվում է:
Մարդիկ շատ հաճախ խախտում են էկոհամակարգերի բնականոն գործունեությունը նաև առանց գիտակցելու: Այդ “մարդկանց” մեջ մտնում ենք նաև մենք, և եթե մեզնից յուրաքանչյուրը գտնվի մի փոքր բարեխիղճ, ապա աշխարհը կանգնած չի լինի այսպիսի լուրջ էկոլոգիական խնդիրների առջև: Այս ամենը հասարակության ոչ էկոկիրթ լինելու հետևանքն է: Եվ այս բազում գործողությունների արդյունքում էլ մարդիկ էականորեն փոխում են էկոհամակարգերի կառուցվածքը:
4) Ինչ տեղի կունենա էկոհամակարգերի հետ, եթե պակասի Էներգիայի, ֆոսֆորի, ածխածնի ու ազոտի հոսքը (յուրաքանչյուր տարբերակը ներկայացնել առաձին):
Կյանքի ընթացքի համար կարևոր նախապայման է էներգիայի և նյութերի անընդհատ կատարվող շրջապտույտը: Էներգիան հոսքի ընթացքում պակասում է և ի վերջո սպառվում, այդ իսկ պատճառով հարկավոր է կրկին էներգիա ստանալ: Եթե էներգիան չունենա հոսք, ապա էկոհամակարգերը կվերանան:
Ածխածինը զբաղեցնում շատ մեծ զանգված, այն առկա է գրեթե բոլոր նյութերում: Այն լուծվող վիճակում առկա է նաև գետերում, լճերում սայտեղից կարող ենք եզրակացնել, որ առանց ածխածնի հնարավոր չէ, քանի որ ածխածնի բացակայության դեպքում չէին լինի կենդանի օրգանիզմներ, իսկ առանց կենդանի օրգանիզմների չենք ունենա էկոհամակարգեր:

5)Ինչպես գիտենք բույսերը կուտակում են ֆոսֆոր, ապա մատակարարում մարդկանց ու կենդանիներին: 

Այսինքն, եթե չլինի ֆոսֆոր բույսերը այն չեն կուտակի և ոչինիչ չեն ունենա մարդկանց և կենդանիներին մատակարարելու համար հետևաբար կխախտվի ամբողջ էկոհամակարգը, քանի չի լինի փոխանակություն:Առաջին կարգի սնուցիչների մեջ, ազոտը ամենակարևորն է, քանի որ անհրաժեշտ է սպիտակուցների կազմելու համար, որոնք օգտագործվում են բոլոր կենդանի հյուսվածքներում։ Երկրի մթնոլորտի 78%-ը կազմված է ազոտից, սակայն բույսերից որոշները չեն կարող ազոտն ուղղակի օդից ստանալ։ Հողի ազոտի 98%-ը ևս այլ բույսերի և այլ օրգանական նյութերի նեխումից է, որն ուղղակիորեն չի կարող օգտագործվել կենդանի բույսերի կողմից։ Այսքանից հետո ավելորդ եմ համարում նշել, թե որքան կարևոր է ազոտը մեր էկոհամակարգերի համար, և թե ինչի կբերի նրա պակասը:

Բնական աղետ

1) Ձեր ցանկությամբ ներկայացրեք որևէ բնական աղետ:

2) Նշեք տվյալ աղետի առաջացման պատճառները, բացահայտելով մարդկային գործոնի դերը, հնրարվորության դեպքում բերելով օրինակներ:

3) Ի՞նչ ազդեցություն ունի աղետը բնական միջավայրի վրա:

4) Ի՞նչպես կարելի է պայքարել այդ աղետի դեմ:
Աղետը պատահրա է, որը լինում է բնական կամ տեխնածին: Աղետի արդյունքում մահանում են շատ մարդիկ և պատմության մեջ լինում են անուղղելի հետևանքներ: Բնական աղետների պատճարռներ կարող են հանդիսանալ՝ բախում տիեզերական մարմնի հետ, արևի ակտիվության բարձրացում, հրաբխային ակտիվություն, երկրակեղևի սալերի շարժ և իհարկե շրջակա միջավայրի աղտոտում: Բոլոր տեխնածին աղետների պատճառը հանդիսանում է մարդը: Տեխնածին աղտեների պատճառ կարող են հանդիսանալ՝ վթար, մարդու վատ ուսուցնում, մարդու անուշադիր վերաբերմունք աշխատանքի նկատմամբ, աշխատանքայինկարգապահության ցածր մակարդակ կամ դրա բացակայություն:

Բնական աղետներ են՝ երկրաշարժ, ցունամի, ջրհեղեղ, հրաբուխների ժայթքում,տորնադո, սողանքներ, քարաթափում ձնահյուս, փոշեփոթորիկ, մրրիկ, փոթորիկ, պտտահողմ, երաշտ, խորշակ:
Տարբեր աղետներ տարբեր ազդեցություններ են թողում բնական միջավայրի վրա: Օրինակ՝ ջրհեղեղը վնասում է արդյունաբերական և գյուղատնտեսական օբյեկտները, աճեցրած բերքով դաշտերը, քայքայում է շենքերը, հիդրոտեխնիկական կառուցներն ու հաղորդակցուղիները, փչացնում ձեռնարկությունների սարքավորումները:

Սելավների հետևանքով ավերվում են գյուղեր և ճանապարհներ, ծածկում և դաշտեր:

Փոթորիկի հետևանքով մարդիկ են զոհվում, ստանում տարբեր ծանրության վնասվածքներ:Փոթորիկը վնասում է ամուր և քանդում թեթև շինությունները, կտրում կապի ու էլէկտրահաղորդման լարերը, ամայացնում դաշտերը, կոտրում և արմատախիլ անում ծառերը:
Երկրաշարժ:

Երկրաշարժերը տեղի են ունենում երկրակեղևի որոշակի զանգվածում կուտակված էներգիայի կտրուկ լիցքաթափման արդյունքում։ Տարբեր ժամանակաշրջաններում երկրաշարժերի առաջացումը բացատրվել է տվյալ ժամանակներում ընդունված պատկերացումների համաձայն և հիմնականում կապվել է տարատեսակ կենդանիների շարժումների հետ։ Այսպես օրինակ, հին Չինաստանում երկրաշարժերի «մեղավորը» ցուլն էր, Ճապոնիայում՝ ձուկը, Հնդկաստանում՝ խլուրդը և այլն։ Առաջին անգամ երկրաշարժերի բացատրությունը երկրի ընդերքում որոնելու վարկածն արտահայտել է հին հույն փիլիսոփա Արիստոտելը։ Նա համարում էր, որ Երկրի վրա առաջացող քամիները ճեղքերի և քարանձավների միջոցով մտնելով Երկրի ընդերք, այնտեղ առկա կրակի պատճառով ուժեղանում են և սկսում ճանապարհ որոնել դեպի Երկրի մակերևույթ, հենց դրա ժամանակ էլ տեղի են ունենում երկրաշարժերը։ Այս վարկածը թեև իր մեջ չի պարունակում ոչ մի լուրջ գիտական բացատրություն, սակայն երկար ժամանակ ընդունվել է որպես երկրաշարժերի առաջացման հիմնական վարկած։ Դրա շնորհիվ մինչև այժմ էլ մնացել է «սեյսմավտանգ եղանակ» հասկացությունը։ 18–րդ դարի սկզբին անգլիացի գիտնական Ջոն Միտչելը եկավ այն եզրակացության, որ Երկրի ցնցումները երկրաշարժի ժամանակ տեղի են ունենում առաձգական ալիքների շարժման արդյունքում:

Երկրաշարժերը ըստ առաջացման բնույթի կարելի է դասակարգել երկու խմբերի.

Բնական երկրաշարժեր և Տեխնածին երկրաշարժեր

Բնական երկրաշարժերը կապված են տարբեր պրոցեսների հետ։ Հայտնի են տեկտոնական շարժումներով պայմանվորված երկրաշարժեր, հրաբուխների հետ կապված երկրաշարժեր, երկրակեղևում կարստային խոռոչների փլուզման հետևանքով առաջացող երկրաշարժեր և այլն։

Տեխնածին երկրաշաժը կապված է մարդկային գործունեության հետ: ։ Օրինակ ռազմական կամ արդյունաբերական պայթյունների հետևանքով առաջացող ցնցումները կարող են «տրրիգեր» (շարժիչ ուժ) հանդիսանալ ուժեղ երկրաշարժի համար։ Կամ օրինակ մեծ ջրամբարի կառուցումը կարող է հանգեցնել տվյալ տարածքում սեյսմիկ ակտիվության բարձրացման։ Նշված բոլոր տիպի երկրաշարժերից Հայաստանի տարածքում առավել ուժեղ և առավել տարածված են տեկտոնական երկրաշարժերը։

Երկրաշարժերը ըստ կանխատեսելիության կարելի է բաժանել նույնպես երկու խմբի.

Կանխատեսելի երկրաշարժեր և Անկանխատեսելի երկրաշարժեր

Ընդհանրապես երկրաշարժերի կանխատեսում ասելով պետք է նկատի ունենալ նրա տեղի, ուժգնության և ժամանակի հավանականային բնութագրերը։ Կանխատեսելի համարվում են այն երկրաշարժերը, որոնք իրենց «ստեղծման» փուլում թույլ են տալիս գրանցել տարատեսակ նախանշաններ։ Երկրաշարժերի նախանշաններից են համարվում՝ ստորգետնյա ջրերի մակարդակի փոփոխությունները, երկրամագնիսական դաշտի փոփոխությունները, ռադոն գազի անոմալ փոփոխությունները և այլն։ Անկանխատեսելի են համարվում առանց որևէ նախանշանների գրանցվող երկրաշարժերը։
Փոթորիկ:

Օդը երբեք տևական դադարի մեջ չի լինում: Այն գտնվում է անընդհատ հորիզոնական և ուղղաձիգ շարժման մեջ: Օդի հորիզոնական շարժումը կոչվում է քամի: Քամու առաջացման պատճառը օդի անհավասարաչափ տաքանալն է, որն առաջ է բորում մթնոլորտային ճնշման անհամաչափ բաշխում: Բարձր ճնշման վայրից օդը տեղափոխվում է դեպի ցածր ճնշման վայրը: Փոթորիկը քամու տեսակ է: Փոթորիկը տևում է այնքան ժամանակ, մինչև ճնշումները հավասարվեն: Որքան մեծ են ճնշման տարբերությունները, այնքան ուժեղ են քամիները: Փոթորիկն անսովոր ուժի (արագությունը – 15-20մ/վրկ) քամի է: Իր կործանարար ներգործությամբ փոթորիկը չի զիջում այնպիսի տարերային աղտեին, ինչպիսին երկրաշարժն է: Փոթորիկի հետևանքով զոհվում են, ստանում են տարբեր ծանրության վնասվածքներ: Փոթորիկը վնսում է ամուր ու քանդում շինություննեևը, կտրում կապի ու էլեկտահաղորդման լարերը, ամրացնում դաշտերը, կոտրում և արմատախիլ անում ծառերը:

Մուշեղ Գալշոյան

1933թ. այս օրը Թալինի Կաթնաղբյուր գյուղում ծնվեց գրող Մուշեղ Գալշոյանը:
Նրա մեջ մինչև կյանքի վերջը շատ ուժեղ մնաց սասունցի լինելու գիտակցությունը։ Նրա ծնողները սասունցի փախստականներ էին, որոնք Արևելյան Հայաստան հասնելով՝ բնակության վայր էին ընտրել Թալինը։ Հայրը կորցրել էր առաջին ընտանիքը կոտորածների ժամանակ։

Գալշոյանը կարծես ներծծել էր իր մեջ Սասնա երկրին վերաբերող բոլոր հուշերն ու տեղեկությունները, և հետագայում, երբ սկսեց գրել ջարդից վերապրած սասունցիների մասին, թվում էր՝ անձամբ է եղել նրանց հետ Սասնա լեռներում, ապրել նրանց խաղաղ կյանքը, ջարդի ու տեղահանության մղձավանջը։
Գալշոյանը կրթություն էր ստացել Երևանի գյուղատնտեսական ինստիտուտում, բայց գրքի ու գրականության նկատմամբ սերը և գրական ձիրքերը նրան մղում են սկզբում լրագրական, ապա՝ գրական աշխատանքի: Նրա առաջին գիրքը «Ձորի Միրոն» վիպակն էր՝ պատմությունը մի սասունցու, որը իր նման հազարավորների հետ մի կերպ փրկվել էր ու հասել Արևելյան Հայաստան:
Գալշոյանի պատմվածքների ժողովածուն կոչվում է «Մարութա սարի ամպերը»: Մարութա սարը Սասնա լեռներից է, Սասնա յուրատեսակ խորհրդանիշը: Այդ ժողովածուի հերոսները ևս սասունցի փախստականներ են` հավատարիմ Սասնա ավանդներին, սովորություններին, բարոյականությանը: Նրանք որոշ կողմերով նման են էպոսի հերոսներին, նրանց նման կապված են իրենց երկրին և նրանց նման մի քիչ ծուռ են, կարող են այնպիսի բաներ անել, որոնք անսովոր են թվում, բայց իրականում ազնիվ և միամիտ մարդիկ են:

Գալշոյանը հրաշալի գիտեր Սասունի բարբառը, գաղթական սասունցիների հոգեբանությունը, երազանքները և իր պատմվածքներում ստեղծեց սասունցիների տպավորիչ կերպարներ` հմտորեն օգտագործելով բարբառի հնարավորությունները:
Լույս են տեսել նրա «Կռունկ» (1969), «Ծաղկած քարեր» (1973), «Մարութա սարի ամպերը» (1981, ՀԽՍՀ Պետ. մրցանակ՝1981) պատմվածքների ժողովածուները, «Բովտուն» (1974, ՀԳՄ առաջին կարգի մրց.՝ 1973) վեպը, «Ձորի Միրոն» (1983) վիպակը: Ստեղծագործություններում կորուսյալ հայրենիքի կարոտն է, Մեծ եղեռն ապրած հայության արդար դատը: Նրա երկերի հիման վրա նկարահանվել են «Հնավանդ թմբուկը», «Բովտուն», «Ձորի Միրոն» կինոնկարները:
Մահացել է 1980թ.:

Իմ կարծիքը

Ես արաջին անգամ էի կարդում Մուշեղ Գալշոյանի «կանչը» ինձ շատ դուր եկավ։Մուշե Գալշոյանը շատ հետաքրքիր ներկայացնում է այդ իրադարցությունները և դու քեզնից անկախ մտնում ես այդ վեպի մեջ և չես կարողանում դուրս գալ այդ վեպից։ Ես չհասկացա թե ինչպես վերջացրեցի այդ վեպը։

Լևոն Շանթ «Հին աստվածներ»

  1. «Հին աստվածներ» դրամայի բնագրից օգտվելով՝ ներկայացրե՛ք Իշխանուհուն և Վանահորը. ի՞նչ ընդհանրություններ և տարբերություններ ունեն նրանք, ո՞րն է նրանց հոգեկան կռվի պատճառը։
Դրամային հերոսներն ապրում են երկու աշխարհում՝ իրականության և պատրանքների և որքանել նրանք իրենց աղոթքներով փորձում են հեռու մնալ աշխարհիկ կյանքի գայթակղություններից, չեն կարողանում հաղթահարել դրանք։ Դրամայի այս երկու կերպարների բնութագիրը կազմելու համար պետք է անդրադառնալ նրանց երկխոսություններին։ Հենց այստեղ է երևում անցած, բայց մշտապես ապրող նրանց սիրո բնութագիրը։ Իշխանուհուն հանդիպելուց հետո Վանահայրը երկվություն է ապրում։ Կյանքի վերջին տարիներին աշխարհիկ կյանքից ընդմիշտ հեռացած Վանահայրը սռիպված է ինք իրիեն խոստովանել, որ իշխանուհին է իր համար եղել ապրելու իմաստը։

2. Դրամայից դո՛ւրս գրեք այն դրվագը, որտեղ երևում է Սեդան, և մեկնաբանեք, թե ինչպիսի կերպար է նա՝ իրական ,աներևույթ,ցնորք…։

Աբեղայի գիտակցական կյանքն անցել է մեծ աշխարհից կտրված անապատում։ Մյուս վանականներից նա տարբերվում է իր բարի ու մեղմ բնավորությամբ, առաստված ունեցած հավատով նա փրկում է իշխանադուստր Սեդային և հայտնվում ծանր մտատանջությունների մեջ. մի կողմից նա խախտել էր վանական կյանքի սրբազան օրենքը, մյուս կողմից՝ նրա աչքի առջև բացվել էր աշխարհիկ կյանքի գեղեցկությունը։ Բոլորը մերժում են նրան, և նրա միակ լուսավոր կետը երազների մեջ Սեդային ժամանակ առ ժամանակ հանդիպելն է, նրա խոստովանությունները լսելը։ Արգելված պտուղը քաղցր է սկզբունքով, որքան Աբեղայի սերը մերժվում է վանական աշխարհի կողմից այնքան նա ավելի է տենչում դեպի հեթանոս աստվածներ ազատությունների, սիրո վայելքի ազատությունը։ Սեդային հանդիպելու համար նա իրեն նետում է ծովը՝ հաստատելով աշխարհիկ կյանքով ապրելու իր վերջնական որոշումը։

3. Տեսլական, պատրանքային ի՞նչ կերպարներ են հանդես գալիս դրամայում։

Կյանքից ճակատագրի բերումով իրականության և երազների աշխարհում հայտնված հերոսները չեն համակերպվում իրենց բաժին հասած աշխարհներին, նրանցից յուրաքանչյուրը՝ Վանահայրը, Իշխանուհին Ճերմակավորը, կույր Վանականը, Աբեղան մեկ-մեկ հետ են նայում ու արտահայտում իրենց կարծիքն ու վերաբերմունքը այդ աշխարհների մասին։

1. Ի՞նչ իրադարձության մասին է պատմվում «Հին աստվածներ»դրամայի հենց սկզբում։

Իշխանուհու հովանավորությամբ եկեղեցու շինարարության։
2. Ընդգծե՛ք ճիշտ պատասխանը. Աբեղան և Սեդան հանդիպում էին՝
Աբեղայի երազների ու պատրանքների մեջ։
3. Ի՞նչ է պատասխանում Վանահայրը Աբեղային, երբ վերջինիս խոստովանում է իր գայթակղությունը։
Նայել երկնքին, քանի որ երկինքը բնության միտքն է։

Դերենիկ Դեմիրճյան Ավելորդը պատմվածքի մասին իմ վերլուծությունը

Հաճի աղայի ընտանիքում ավանդույթ կար, որ հենց որ Հաճի աղան մտնում էր տուն, ընտանիքի կանայք պետք է նրա համար սուրճ պատրաստեին, հանեին նրա կոշիկները… Ինձ թվում է, որ Հաճի աղան մի փոքր ինքնասեր էր:   Երբ Հաճի աղայի քույրը՝ Սրբունը, հիվանդացավ և անդամալույծ դարձավ, Հաճի աղան նրան բերեց իր տուն և նրա համար անկյուն հատկացրեց, որովհետև չէր ուզում, որ ուրիշներին Սրբունը բեռ դառնա և նրանք բողոքեն իրենից: Ես կարծում եմ, որ Հաճի աղան մտածում էր ոչ թե իր քրոջ, այլ իր պատվի մասին:

   Հաճի աղան երբ իմացավ, որ թուրքերը գալու են քաղաք, առաջին բանը, որ մտածեց, իր տունը, ընտանիքը և հարստությունը փրկելն էր, իսկ եթե դա չհաջողվի, իրեն փրկելը: Նա իրեն ավելի էր սիրում, քան իր ընտանիքը:

   Երբ եկավ փախչելու պահը, Հաճի աղան չկարողացավ ֆուրգոն վերցնել և սահնակ վերցրեց: Սահնակը անհամեմատ փոքր էր ֆուրգոնից, և նա չցանկացավ վերցնել իր անդամալույծ քրոջը: Եթե վերցներ նրան, ապա չէր կարող պահել իր ընտանիքը և տարիների աշխատած հարստությունները չէր կարող փրկել: Եվ, քանի որ նա ինքնասեր էր ու մտածում էր իր անձի մասին, չէր կարող չվերցնել իր հարստությունները:

 

   Վերջում նա զղջաց իր արածի համար, փնտրեց քրոջը, բայց չգտավ: Հաճի աղան ինքն իրեն չներեց այդ արարքը, հոգեպես շատ տանջվեց, հասկացավ, որ ավելորդ մարդ չկա: Մահից առաջ <<ավելորդի>> հիշատակի համար ոսկի տվեց տերտերին աղքատներին բաժանելու համար:

Հայոց լեզվի քերականություն

ՏԱՐԲԵՐԱԿ Ա1)3.հնդկընկուզ,երկընտրանք,անըստգույտ,ճեպընթանց։

2)1.ըմբռնել,ամպամած,թումբ,գամփռ։

3)1.առընթեր,երկկողմ,շարվեշարան,հազիվհազ։

4)2.ՆԻԺՆԻ ՆՈՎԳՈՐՈԴ,ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ,ՁՈՐԻ ՄԻՐՈ,ԿԱՊՈՒՏԱՆ ԼԻՃ։

5)3.բիրտ,դժնյա,անողոք,անգորուն։

6)2.բուժիչ ախտածին,օրհնել բանադրել,կարծրատիպ ազատախոհ։

7)4.Ավանդությունը մեզ է փոխանցվել այս պատմությունը հերոս իշխանի մասին։

8)3.խցան,ընդունակ,միջոց,ապերասան։

9)2.սարցաշերտ,հիմնապատ,մեղրամոմ,դեղաբույս։

10)4.ուսուցչուհին հրահանգեց,որ առաջին շարքը պիտի վազի մինչև աղբյուր, մյուսը՝ սղոցարանները։

11)1.Տեսնելով ախոռապետի լկտիությունը՝ Վասակը՝ իբրև արժանապատիվ հայորդի,ապշում է և մտածում,որ հայերը երբեք նման բան չէին անի։

12)3.Գործարանի ամբողջ բանվորների շրջանում տարածվում էր ըմբոսության ալիք։
Continue reading “Հայոց լեզվի քերականություն”

Հողօգտագործում

Հողը երկրակեղևի վերին փխրուն և բերքատու շերտն է, որտեղ աճում են բույսերը: Հողային ծածկույթն առաջանում է երկարատև ժամանակի ընթացքում (100 տարում առաջանում է 1 սմ հաստության շերտ). դրա առաջացմանը մասնակցում են բնության բոլոր բաղադրատարրերը (կլիմա, ջրեր, ռելիեֆ, բուսական ու կենդանական աշխարհներ) և մարդը` իր տնտեսական գործունեությամբ: Հողն ունի բարդ կազմություն, որի գերակշռող տարրերը 2-ն են՝ քայքայված լեռնային ապարների մասնիկները (անօրգանական մաս) և հումուսը (օրգանական մաս):
Հողը բնության ամենագլխավոր պաշարներից է, գյուղատնտեսության գլխավոր արտադրամիջոցը: Դեռևս անհիշելի ժամանակներից մարդն օգտագործել է հողը և աստիճանաբար ճանաչել նրա առաջացման ու զարգացման օրինաչափությունները: Հողն օժտված է ֆիզիկաքիմիական որոշակի հատկություններով, մասնավորապես՝ բերրիությամբ, որը կախված է հումուսի քանակից: Որքան հողը հարուստ է հումուսով, այնքան բարձր է նրա բերքատվությունը: Հենց այս պատճառով էլ հողը մեծ դեր է խաղում մարդու կյանքում:
Հողի էական առանձնահատկությունն այն է, որ ճիշտ օգտագործման դեպքում ոչ միայն չի սպառվում, այլև որակապես բարելավվում է, ինչի շնորհիվ բարձրանում է բերքատվությունը:
Համաշխարհային հողային ֆոնդի օգտագործման գլխավոր հիմնախնդիրը գյուղատնտեսական հողերի շարունակական վատթարացումն է: Որոշ հաշվարկներով՝ մարդկությունն արդեն կորցրել է մոտ 2 մլրդ հա բերրի հողեր: Հողի բերրիության նվազման և հողային պաշարների կորստի պատճառներից առավել տարածվածը էրոզիան է, երբ հոսող ջրի ու քամու ազդեցությամբ քշվում-տարվում է հողի՝ հումուսով հարուստ շերտը, և լերկացած երկրակեղևը դառնում է գյուղատնտեսության համար ոչ պիտանի: Աշխարհում ամեն տարի էրոզիայի պատճառով գյուղատնտեսական շրջանառությունից դուրս է գալիս 6–7 մլն հա պիտանի հող: Էրոզիան ուժեղանում է անտառահատումների, արոտավայրերի գերարածեցման հետևանքով: Հողային պաշարները կրճատվում են նաև աղակալման (տարեկան շուրջ 0,6 մլն հա) և քիմիական աղտոտման պատճառով: Դրանից առաջին հերթին տուժում են վարելահողերը: Աշխարհի տարբեր տարածաշրջաններում, այդ թվում նաև ՀՀ-ում, խոշորագույն վտանգ է հողերի անապատացումը, որի գլխավոր գործոնը մարդու տնտեսական գործունեությունն է (գերարածեցում, անտառահատում, հողի ոչ ճիշտ մշակում): Հաշվարկված է, որ անապատացումն ընդգրկել է 900 մլն հա և սպառնում է ևս 300 մլն հա տարածքների (այս տարածքը կազմում է հողային ֆոնդի 7 %-ը): Անապատացման կանխումը հնարավոր է աշխարհի բոլոր պետությունների համատեղ ջանքերով:

1994 թ-ին ընդունվել է «Անապատացման դեմ պայքարի …….» միջազգային համաձայնագիրը (ներկայումս անդամակցում է 180 երկիր, այդ թվում` ՀՀ), որի իրականացումը հնարավորություն կտա կանխելու այդ վտանգավոր երևույթի հետագա տարածումը: Իմ կարծիքով Մարդիկ պետք է ճիշտ մշակեն հողը, պետք է հնարավորինս քիչ գնալ անտառահատումների, արոտավայրերի գերարածեցմանը: Ինձթվումէ, որ այս կետերը պահպանելու դեպքում կկարողանանք ասել որ հողը որոշ չափով պահպանվածէ: Օդի և ջրի նման հողը ևս ենթակա է աղտոտման: Դրա աղտոտման աղբյուրներից մեկը մթնոլորտն է: Մթնոլորտի վնասակար խառուրդները նստում են հողի մակերեսին, թափանցում են գրունտային ջրերի մեջ, իսկ դրանց մի մասն էլ փոշու ձևով վերադառնում է մթնոլորտ:
Հողի աղտոտման աղբյուրներն են նաև մետաղաձուլական գործարանների, նավթարդյունաբերական և արդյունաբերական այլ ձեռնարկությունների թափոնները: Նման աղտոտումները տարածվում են հսկայական տարածությունների վրա և նկատվում են երկրագնդի ամենահեռավոր վայրերում: Ընդ որում հողի մակերեսային բերրի շերտում կարող են կուտակվել մանգանի, քրոմի, պղնձի, կոբալտի, նիկելի և կապարի վտանգավոր միացություններ, ինչը 20 – 50%-ով իջեցնում է գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվությունը: