Ավետիք իսահակյն

Ուսումնական փաթեթ
Անգիր սովորել 2 բանաստեղծություն

«Մի մրահոն աղջիկ տեսա», «Ռավեննայում», «Հավերժական սերը», «Սաադիի վերջին գարունը», «Լիլիթը»

Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875 թ. հոկտեմբերի 30-ին Ալեքսանդրապոլի գավառի Ղազարապատ գյուղում, որն այժմ կրում է բանաստեղծի անունը՝ Իսահակյան։Քաղաքական գործունեությանը զուգընթաց վաղ երիտասարդական տարիներից զբաղվել է նաև գրականությամբ։ 1895 թվականին վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՅԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ, 1896 թ. ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանի բերդում։1919-1921 թթ., 
Իսահակյանը գործուն մասնակցություն է ունեցել Դաշնակցության Նեմեսիս գործողության նախապատրաստման և կազմակերպման աշխատանքներին։ Իսահակյանի տանը բազմիցս է խոսվել Սողոմոն Թեհլերյանի մասին։ Նույնիսկ որոշ կարծիքների համաձայն, Թալեաթի սպանությունը նախապես հանձնարարված է եղել Իսահակյանին։ Այդ ժամանակահտվածում, Իսահակյանը Բեռլինում բազմիցս հանդիպել է Սողոմոն Թեհլիրյանին և միասին զննել են Թալեաթի լուսանկարները։
1926 թ. Իսահակյանը այցելեց Խորհրդային Հայաստանը։ Այստեղ նա հրատարակեց նոր բանաստեղծությունների հավաքածու և մի շարք պատմվածքներ (օրինակ՝ «Համբերության չիբուխը» 1928)։ Վերադարձավ արտասահման 1930 թ և ապրեց այնտեղ մինչ 1936 թվականին՝ հանդես գալով որպես Խորհրդային Միության կողմնակից։ 1936 թվականին բանաստեղծը վերջնականապես վերադարձավ հայրենիք[8]։
Ստացել է ԽՍՀՄ Պետական Մրցանակ (1946), 1946–1957 թթ. Հայաստանի գրողների միություն նախագահն էր։ Մահացել է 1957 թ. հոկտեմբերի 17-ին։ Թաղված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում։ 1963 թ. հոկտեմբերի 31–ին Երևանում բացվել է Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան։
 
Ռավեննայում

Արարատի ծեր կատարին

Դար է եկել, վայրկյանի պես,

Ու անցել:

Անհուն թվով կայծակների

Սուրն է բեկվել ադամանդին,

Ու անցել:

Մահախուճապ սերունդների

Աչքն է դիպել լույս գագաթին,

Ու անցել:

Ես շատ հավանեցի այս բանաստեղծությունը, քնի որ այդ բանաստեղծությունը  պատմում էր արարատ լեռան մասին։

Պատանեկան տարիներին բանաստեղծը սիրել է մաքուր ու անաղարտ սիրով։ Բայց սերը երջանկության հետ բերել է նաև ցավմու դառնություն կոտրել պատանու սիրտը, փշրել երազանքները։ Արդեն հասուն տարիքում Ռիալտոյի կամրջին նորից հայտնվում է առեղծվածային կինը, ժպտում, սակայն բանաստեղծն այլևս չի հավատում կանանց։

Ստուգում-2

1. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում է.

1) մանր-, միջօր-, ան-անալ, այժմ-ական

2) Սևանհ-կ, ծով-զր, հր-շ, գոմ-շ

3) նախօր-, մանր-աբան, հն-աբան, ան-

4) վայր-ջք, ամենա-ական, դող-րոցք, երբև-
2. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում յա.

1) հեք-աթ, մատ-ան, պատ-ն, գործուն-

2) առօր-, շաբաթօր-կ, հարսն-կ, Արաքս-

3) միլ-րդ, Բեն-մին, Երմոն-, Լ-նա

4) Մար-ամ, այծ-մ, լ-րդ, լռել-յն
3. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում գ.

1) ար-ասիք, ար-ահատանք, գր-ամոլ, վար-ել

2) բա-ոսուհի, դա-անակ, շա-անակ, դրասան-

3) զի-զա-, ճա-ճ-ել, հա-ա-, անհար-ի

4) թա-ուհի, ար-ելք, սայթա-ել, ձիր-
4. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում կրկնակի բաղաձայն.

1) տա-որոշել, ու-եպայուսակ, ու-ագրություն, երե-րբիչ

2) տա-ական, ու-ակի, ֆի-ական, ըն-իմակաց

3) ըն-արմանալ, բարօ-ություն, հե-են, Վիե-ա

4) խճու-ի, հո-երգակ, վշտա-ուկ, տա-օրինակ
5. Ո՞ր բառում թավ գրված ե-ն է չի արտասանվում.

1) զուգերգ

2) տասներեք

3) օրհներգ

4) կիսաեփ
6. Ո՞ր շարքի բոլոր դեպքերում են բաղադրիչները միասին գրվում.

1) կողք /կողքի/, համ /տեսել/, առ /այժմ/, վայր /ընթաց/

2) վառ /վռուն/, երկրե /երկիր/, քաջ /առողջություն/, թեթև /քաշային/

3) ընդ /հակառակն/, երկ /կենցաղ/, ի /վերուստ/, առ /հավետ/

4) ի /նշան/, վայր /ի/ վերո, սարդ /ոստայն/, արև /կող/ 
7. Ո՞ր շարքի բառերի և բառակապակցությունների բոլոր բաղադրիչներն են մեծատառով գրվում.

1) Օնորե Դը Բալզակ, Յուրի Երկայնաբազուկ, Եղիշե Զարենցի «Էմալե Պրոֆիլը Ձեր», «Սասնա Ծռեր»

2) Մովսես Մարգարե, Լեռնային Արցախ, Գայլ Վահան, Աշոտ Ողորմած

3) Նոր Զելանդիա, Բարձր Հայք, Արաբական Էմիրություններ, Տիգրան Մեծ Առաջին

4) Երվանդ Սակավակյաց, Թովմա Արծրունի, Արևմտյան Հայաստան, Հյուսիսային Սառուցյալ Օվկիանոս
8. Ո՞ր բառում է ույ երկհնչյունը սղվել.

1) կուրացուցիչ

2) բուսակեր

3) կապտավուն

4) բնավեր
9. Ո՞ր բառակապակցության մեջ փոխաբերական իմաստով գործածված բառ կա.

1) ոսկյա մատանի 

2) ամպամած երկինք

3) անաչառ քննադատ

4) լացող ուռենի
10. Նշվածներից ո՞ր գլուխը չկա Մ. Խորենացու «Հայոց պատմություն» գրքում.

1) «Հայոց մեծերի ծննդաբանություն»

2) «Միջին պատմություն մեր նախնիների»

3) «Մեր հայրենիքի պատմության շարունակությունը»

4) «Մեր հայրենիքի պատմության ավարտը»
11. «Սասնա ծռեր» վիպերգի ո՞ր հերոսուհու մասին են հետևյալ խոսքերը /նրա գեղեցկությունը տեսնելով` Խալիֆայի հարկահանները ուշակորույս են լինում/.

                   Արևուն կասեր. «Դու դուրս մ’էլներ, ես դուրս էլնեմ»:

1) Դեղձուն Ծամ 

2) Ծովինար

3) Խանդութ

4) Արմաղան

12. Ո՞վ է ասել.

«Ես եմ բոլորը, և բոլոր մարդկանց մեղքերն են իմ մեջ»:

1) Գր. Նարեկացի

2) Ներսես Շնորհալի

3) Սայաթ-Նովա

4) Ֆրիկ
13. Ո՞ր խնդրին չի անդրադարձել Խ. Աբովյանը « Վերք Հայաստանի» վեպի առաջաբանում.

1) լեզվի հարցին

2) գրականության բովանդակությանը

3) հերոսի ընտրությանը

4) հայ եկեղեցու պահպանությանը
14. Ո՞ր հայերենով է շարադրված բանաստեղծության հետևյալ հատվածը.

Երբ սէրն ի յաշխարհս եկաւ,

եկաւ իմ սիրտս բնակեցաւ,

Հապա յիմ սրտէս ի դուրս` յերկրէ յերկիր թափեցաւ…

1) գրաբար

2) արևմտահայերեն

3) միջին հայերեն

4) արևելահայերեն
15. Ո՞ր վիպերգից են հետևյալ տողերը.

Եթե դու յորս հեծցիս յԱզատն ի վեր ի Մասիս,

զՔեզ կալցին քաջք,

Տարցին յԱզատն ի վեր ի Մասիս…

1) «Տիգրան և Աժդահակ»

2) «Հայկ և Բել»

3) «Արա Գեղեցիկ և Շամիրամ»

4) «Արտաշես և Արտավազդ»
16. Ո՞ր պատմիչն է նկարագրել քրիստոնեության մուտքը Հայաստան.

1) Բուզանդ

2) Եղիշե

3) Փարպեցի

4) Ագաթանգեղոս
17. Ըստ Քուչակի` ինչպիսի՞ն չպիտի լինի սերը.

1) ազատ

2) «դրամ-դրամ շէքերով»

3) «ճորով»

4) «խընծորով»
18. Տողերի ո՞ր դասավորությունն է ճիշտ.

1) Քանի~ ձեռքից եմ վառվել

2) Լույս տալով եմ ըսպառվել

3) Հուր եմ դառել` լույս տըվել

4) Վառվել ու հուր եմ դառել

                (Հովհ. Թումանյան)

1) 1, 2, 4, 3

2) 4, 3, 1, 2

3) 1, 4, 3, 2

4) 1, 4, 2, 3
19. Ո՞վ է միջնադարյան հայ քնարերգության վերջին խոշոր ներկայացուցիչը.

1) Քուչակ

2) Ֆրիկ

3) Շնորհալի

4) Սայաթ-Նովա
20. Ո՞ր թվականին է լույս տեսել «Վերք Հայաստանի» վեպը.

1) 1848թ.

2) 1858թ.

3) 1865թ.

4) 1850թ.

Ստուգում-2

1. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում է.

1) մանր-, միջօր-, ան-անալ, այժմ-ական

2) Սևանհ-կ, ծով-զր, հր-շ, գոմ-շ

3) նախօր-, մանր-աբան, հն-աբան, ան-

4) վայր-ջք, ամենա-ական, դող-րոցք, երբև-
2. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում յա.

1) հեք-աթ, մատ-ան, պատ-ն, գործուն-

2) առօր-, շաբաթօր-կ, հարսն-կ, Արաքս-

3) միլ-րդ, Բեն-մին, Երմոն-, Լ-նա

4) Մար-ամ, այծ-մ, լ-րդ, լռել-յն
3. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում գ.

1) ար-ասիք, ար-ահատանք, գր-ամոլ, վար-ել

2) բա-ոսուհի, դա-անակ, շա-անակ, դրասան-

3) զի-զա-, ճա-ճ-ել, հա-ա-, անհար-ի

4) թա-ուհի, ար-ելք, սայթա-ել, ձիր-
4. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում կրկնակի բաղաձայն.

1) տա-որոշել, ու-եպայուսակ, ու-ագրություն, երե-րբիչ

2) տա-ական, ու-ակի, ֆի-ական, ըն-իմակաց

3) ըն-արմանալ, բարօ-ություն, հե-են, Վիե-ա

4) խճու-ի, հո-երգակ, վշտա-ուկ, տա-օրինակ
5. Ո՞ր բառում թավ գրված ե-ն է չի արտասանվում.

1) զուգերգ

2) տասներեք

3) օրհներգ

4) կիսաեփ
6. Ո՞ր շարքի բոլոր դեպքերում են բաղադրիչները միասին գրվում.

1) կողք /կողքի/, համ /տեսել/, առ /այժմ/, վայր /ընթաց/

2) վառ /վռուն/, երկրե /երկիր/, քաջ /առողջություն/, թեթև /քաշային/

3) ընդ /հակառակն/, երկ /կենցաղ/, ի /վերուստ/, առ /հավետ/

4) ի /նշան/, վայր /ի/ վերո, սարդ /ոստայն/, արև /կող/ 
7. Ո՞ր շարքի բառերի և բառակապակցությունների բոլոր բաղադրիչներն են մեծատառով գրվում.

1) Օնորե Դը Բալզակ, Յուրի Երկայնաբազուկ, Եղիշե Զարենցի «Էմալե Պրոֆիլը Ձեր», «Սասնա Ծռեր»

2) Մովսես Մարգարե, Լեռնային Արցախ, Գայլ Վահան, Աշոտ Ողորմած

3) Նոր Զելանդիա, Բարձր Հայք, Արաբական Էմիրություններ, Տիգրան Մեծ Առաջին

4) Երվանդ Սակավակյաց, Թովմա Արծրունի, Արևմտյան Հայաստան, Հյուսիսային Սառուցյալ Օվկիանոս
8. Ո՞ր բառում է ույ երկհնչյունը սղվել.

1) կուրացուցիչ

2) բուսակեր

3) կապտավուն

4) բնավեր
9. Ո՞ր բառակապակցության մեջ փոխաբերական իմաստով գործածված բառ կա.

1) ոսկյա մատանի 

2) ամպամած երկինք

3) անաչառ քննադատ

4) լացող ուռենի
10. Նշվածներից ո՞ր գլուխը չկա Մ. Խորենացու «Հայոց պատմություն» գրքում.

1) «Հայոց մեծերի ծննդաբանություն»

2) «Միջին պատմություն մեր նախնիների»

3) «Մեր հայրենիքի պատմության շարունակությունը»

4) «Մեր հայրենիքի պատմության ավարտը»
11. «Սասնա ծռեր» վիպերգի ո՞ր հերոսուհու մասին են հետևյալ խոսքերը /նրա գեղեցկությունը տեսնելով` Խալիֆայի հարկահանները ուշակորույս են լինում/.

                   Արևուն կասեր. «Դու դուրս մ’էլներ, ես դուրս էլնեմ»:

1) Դեղձուն Ծամ 

2) Ծովինար

3) Խանդութ

4) Արմաղան

12. Ո՞վ է ասել.

«Ես եմ բոլորը, և բոլոր մարդկանց մեղքերն են իմ մեջ»:

1) Գր. Նարեկացի

2) Ներսես Շնորհալի

3) Սայաթ-Նովա

4) Ֆրիկ
13. Ո՞ր խնդրին չի անդրադարձել Խ. Աբովյանը « Վերք Հայաստանի» վեպի առաջաբանում.

1) լեզվի հարցին

2) գրականության բովանդակությանը

3) հերոսի ընտրությանը

4) հայ եկեղեցու պահպանությանը
14. Ո՞ր հայերենով է շարադրված բանաստեղծության հետևյալ հատվածը.

Երբ սէրն ի յաշխարհս եկաւ,

եկաւ իմ սիրտս բնակեցաւ,

Հապա յիմ սրտէս ի դուրս` յերկրէ յերկիր թափեցաւ…

1) գրաբար

2) արևմտահայերեն

3) միջին հայերեն

4) արևելահայերեն
15. Ո՞ր վիպերգից են հետևյալ տողերը.

Եթե դու յորս հեծցիս յԱզատն ի վեր ի Մասիս,

զՔեզ կալցին քաջք,

Տարցին յԱզատն ի վեր ի Մասիս…

1) «Տիգրան և Աժդահակ»

2) «Հայկ և Բել»

3) «Արա Գեղեցիկ և Շամիրամ»

4) «Արտաշես և Արտավազդ»
16. Ո՞ր պատմիչն է նկարագրել քրիստոնեության մուտքը Հայաստան.

1) Բուզանդ

2) Եղիշե

3) Փարպեցի

4) Ագաթանգեղոս
17. Ըստ Քուչակի` ինչպիսի՞ն չպիտի լինի սերը.

1) ազատ

2) «դրամ-դրամ շէքերով»

3) «ճորով»

4) «խընծորով»
18. Տողերի ո՞ր դասավորությունն է ճիշտ.

1) Քանի~ ձեռքից եմ վառվել

2) Լույս տալով եմ ըսպառվել

3) Հուր եմ դառել` լույս տըվել

4) Վառվել ու հուր եմ դառել

                (Հովհ. Թումանյան)

1) 1, 2, 4, 3

2) 4, 3, 1, 2

3) 1, 4, 3, 2

4) 1, 4, 2, 3
19. Ո՞վ է միջնադարյան հայ քնարերգության վերջին խոշոր ներկայացուցիչը.

1) Քուչակ

2) Ֆրիկ

3) Շնորհալի

4) Սայաթ-Նովա
20. Ո՞ր թվականին է լույս տեսել «Վերք Հայաստանի» վեպը.

1) 1848թ.

2) 1858թ.

3) 1865թ.

4) 1850թ.

Կոմիտաս

1869թ. սեպտեմբերի 26-ին (որոշ տեղեկություններով հոկտեմբերի 8-ին) Թուրքիայի Քյոթահիա քաղաքի մի երաժշտասեր ընտանիքում ծնվել է Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը: Երբ նա մեկ տարեկան է լինում կյանքից հեռանում է նրա մայրը: Իսկ 10 տարեկանում զրկվում է նաև հորից: Եվ մինչև 1881թ. ապրում է տատի հետ:1881թ. թեմի առաջնորդը պետք է գնար Էջմիածին եպիսկոպոս օծվելու համար, և Գևորգ Դ կաթողիկոսը նրան պատվիրում է, որ նա իր հետ մի որբ երեխա բերի` Էջմիածնի վանքում կրթություն ստանալու համար: Առաջնորդը Սողոմոնին իր հետ տանում է Էջմիածին և այնտեղ նա իր զարմանահրաշ երգով առանձնակի հաճելի տպավորություն է թողնում կաթողիկոսի վրա: Ի վերջո, 20 տարբեր վայրերից ժամանած թեկնածուների միջից ընտրվում է Սողոմոնը:

1890թ. դառնում է սարկավագ:
1893թ. ավարտում է Գևորգյան Հոգևոր Ճեմարանը: Նրան շնորհում են աբեղայի աստիճան և անունն էլ կնքում են 7-րդ դարի նշանավոր բանաստեղծ, շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունով: Այդ ժամանակվանից նա Ճեմարանում նշանակվում է երաժշտության ուսուցիչ:
1895թ. Կոմիտասին տրվում է վարդապետի աստիճան: Նույն թվականին նա մեկնում է Թիֆլիս` երաժշտական ուսումնարանում սովորելու: Սակայն այնտեղ հանդիպելով Պետերբուրգի կոնսերվատորիայում կրթություն ստացած կոմպոզիտոր Մակար Եկմալյանին` փոխում է իր մտադրությունը, և սկսում է ուսուցանել նրա մոտ երաժշտական հարմոնիա: Ապա, կաթողիկոսի բարեխոսությամբ թոշակ ստանալով նավթարդյունաբերող Ալեքսանդր Մանթաշյանից` Կոմիտասը մեկնում է Բեռլին, որտեղ ընդունվում է «Կայզեր Ֆրիդրիխ Վիլհելմ» համալսարան, և երաժշտական ուսումնասիրություն է կատարում Ռիխարդ Շմիդտի մոտ:
1899թ. Կոմիտասը վերադառնում է Էջմիածին և սկսում է ղեկավարել տղամարդկանց բազմաձայն երգչախումբը: Այդ ընթացքում նա նաև շրջագայում է տարբեր քաղաքներում ու գյուղերում` ժողովրդական երգեր փնտրելու և հավաքելու նպատակով: Եվ արդյունքում հավաքում է մոտ 3000 երգ, որոնց մեծ մասը հարմարեցնում է երգչախմբով կատարելու համար: Նրա գլխավոր աշխատանքը «Պատարագն» է, որը մինչ օրս կատարվում է եկեղեցական ծիսակատարության ժամանակ: «Պատարագի» մշակումը սկսել է 1892թ. և Առաջին Համաշխարհային Պատերազմի պատճառով այդպես էլ չավարտեց: «Պատարագի» առաջին անգամ հրատարակվել է 1933թ. Փարիզում, և առաջին անգամ ձայնագրվել է 1988թ.` Երևանում:
Կոմիտասը առաջին ոչ եվրոպացին էր, ով ընդունվեց Միջազգային Երաժշտական Ընկերություն: Նա բազմաթիվ դասախոսություններ և կատարումներ է ունեցել Եվրոպայում, Թուրքիայում, Եգիպտոսում և այլն, ցույց տալով մինչ այդ ժամանակը շատ քիչ ճանաչված հայկական երաժշտությունը:
1910թ. նա սկսել է ապրել և ստեղծագործել Պոլսում, որտեղ և հիմնել է 300 հոգուց բաղկացած «Գուսան» երգչախումբը:
1915թ. ապրիլի 24-ին, Հայոց Մեծ Եղեռնի ժամանակ, Կոմիտասը շատ ուրիշ հայ մտավորականների նման ձերբակալվում է և հարկադրված սկսում է քայլել աքսորի ճամփով` Արաբիայի անապատներով: Նրա ընկերը` թուրք բանաստեղծ Էմին Յարդաքուլը, և Ամերիկայի դեսպան Հենրի Մորգենթաուն, միջամտում են կառավարությանը, որ Կոմիտասին ազատ արձակեն: Այս դեպքերի զարգացման ընթացքում, նրա հավաքած երգերի մի մասը կորչում է: Հետագայում, նրան հոգեկան հիվանդի կարգավիճակով տեխափոխում են Փարիզի հոգեբուժական կլինիկա, որտեղ էլ 1935թ. կնքում է իր մահկանացուն: 

Բնօգտագործումն ու Բնապահպանությունը ՀՀ-ում

1)Ինչ առանձնահատկություններ ունեն ՀՀ բնական պայմանները, որքանով են դրանք նպաստում հանրապետության զարգացմանը:
Հայսատանի Հանրապետությունը լեռնային երկիր է, քանի որ ՀՀ տարածքի ավելի քան 80%-ը լեռնային է: Հայաստանի Հանրապետության աշխարահագրական դիրքը առանձնահատուկ է նրանով, որ այն ծովերից բավականին հեռու է, ինչը բնակլիմայական պայմանների վրա թողնում է բացասական ազդեցություն: Հայաստանի Հանրապետությունը գտնվում է Սև ծովից 167, Կասպից ծովից 230, միջերկրական ծովից 750, իսկ Պարսից ծոցից շուրջ 1020կմ: Ընդհանրապես ամառվա և ձմեռվա ջերմաստիճանների տատանումները բնութագրվում են նրանով, որ Հայաստանի Հանրապետության կլիման խիստ ցամաքային է: Հանրապետության տարածքում գրանցված ամենաբարձր ջերմաստիճանը + 42 աստիճան է, այն գրանցվել է Արարատյան դաշտում:Հարապետության տարածքում երբևէ գրանցված ամենացածր ջերմաստիճանը կամ բացարձակ նվազագույն ջերմաստիճանը -46 աստիճան է, որը գրանցվել է Շիրակի մարզի Պաղակն բնակավայրում:

2)Ի՞նչ հետևանքներ է թողում բնօգտագործումը ՀՀ-ում: Նշեք օրինակներ:
ՀՀ-ում բնօգտագործումը տեղի է ունենում ռացիոնալ ձևով, հետևաբար այն բերում է մեծ վնասների: Սա չի նշանակում որ բնությունը պետք չէ օգտագործել, սակայն պետք է օգտագործել այնպես, որ հնարավորինս չափով քիչ վնաս հասցվի բնությանը: Վերամշակման արդյունքում մնացուկներ և թափոններ են գոյանում, որոնք աղտոտում են շրջակամ միջավայրը: Մարդկությունն իր առաջացման հենց սկզբից ազդել է շրջակա բնական միջավայրի վրա և փոխել այն: Այդ փոփոխությունները ժամանակի ընթացքում և տարածական կտրվածքով զարգացել են որակապես և քանակապես ու դարձել ավելի ինտենսիվ:
3)Ինչ առանձնահատկություններ ունեն ՀՀ բնական ռեսուրսները: Որքանով են դրանք նպաստում Հայաստանի Զարգացմանը:
ՀՀ-ում կան զգալի չափով բնական ռեսուրսներ օրինակ՝ ածուխ, ոսկի, երկաթ, մոլիբդեն, ցինկ, արծաթ, կապար: Հայաստանում կան շատ հանքավայրեր, սակայն նրանցից ոչ բոլորն են 100%-ով նպաստում Հայաստանի զագացմանը: Հայաստանը նաև հարուստ է քաղցրահամ ջրերի պաշարով: Հայաստանում գտնվող ամենամեծ լիճ Սևանը տարածաշրջանում իր մեծությամբ երրորդ լիճն է և զբաղեցնում է 1230 կմ2 տարածք:
4)Ի՞նչ հետևանքներ է թողում ռեսուրսների օգտգործումը ՀՀ-ում: Նշեք օրինակներ:
Ռեսուսների օգտագործումը ՀՀ-ում թողնում են միայն վատ հետևանքներ: ՀՀ-ում գործող հանքերի մեծ մասը գտնվում են օտարերկրյա կազմակերպությունների ձեռքում և դա նշանակում է, որ շահագործողները մտածում է միայն իրենց շահի մասին այլ ոչ թե շրջակա միջավայրի: Այդ ամենի օգտագործման արդյունքում առաջանում են պոչամբարներ: ՀՀ-ում պոչամբարները հիմնականում փակ չեն, և գտնվում են ոչ ճիշտ տեղում և բնակեցված վայրերից ոչ ճիշտ հեռավորության վրա: Այդ ամենի արդյունքով տվյալ տարածքում չի զարգանում գյուղատնտեսությունը, քանի որ ոչ մաքուր մթնոլորտում չի կարող աճել ոչ մի բույս:
5)Ձեր կարծիքով ինչպես պետք է զարգանա Հայաստանը, որպեսզի հնարավորինս քիչ վնասվի բնական միջավայրը: Ինչ ուղությամբ պետք է զարգանա տնտեսությունը, որպեսզի այն համարվի էկոլոգիապես «ավելի մաքուր»
90-ականների իշխանությունների կողմից Հայաստանի տնտեսության կործանման հետևանքով այժմ տնտեսության վերականգնումը շատ դժվար և թանկ կլինի: Սակայն ավելի լավ տարբերակ է Հայաստանը զարգացնել ոչ թե արդյունաբերական ոլորտի շնորհիվ այլ սպասարկման ոլորտի, որը բնությանը վնաս չի տա և շատ ավելի օգտակար կլինի Հայաստանի համար քան արդյունաբերությունը

Գրիգոր Զոհրաբ

«Մեր ժողովրդական լեզուն պիտի զարգանա…. ոչ թե հնին դառնալով, այլ այդ լեզուն խոսող հասարակության իմացական կարողության համեմատությամբ…. Ժողովուրդն է միայն, որ կդարբնե լեզուն կյանքի ամենօրյա սալին վրա՝ իր կամքին, պետքին, զգացմունքներուն ու հաճույքին համեմատ»: Գրիգոր Զոհրապ

Մեծանուն Զոհրապը ծնվել է Կոստանդնուպոլսում, 1861թ.:Զոհրապը գրել է բանաստեղծություններ, նորավեպեր, ակնարկներ, վեպեր և այլն, սակայն առավել ճանաչվել էնորավեպերով: Բյուրեղացած ձևի ու փոքր ծավալի մեջ նահասել է հոգեբանական խորության և կերտել բազմաթիվկերպարներ՝ զարգացնելով ռեալիզմի ավանդները հայգրականության մեջ: Նրա լեզվամտածողություննառանձնանում է զուսպ ու դիպուկ ոճով, հոգեբանականնրբին պատկերների, համեմատությունների և մակդիրներիարտահայտչամիջոցներով:
Ահա եվ մի քանիսը, որոնք հավանել եմ՝
«Զաբուղոն»
Զաբուղոնը մի սիրո մասին է: Մի երիտասարդ, ցնորվածկողոպտիչ սիրահարվում է մի աղջկա ու գիշերներըգալիս աղջկա տուն: Հետո աղջիկը սիրահարվում է մեկուրիշին ու որոշում է նախկին սիրեկանին հանձնելոստիկանության ձեռքը: Էստեղից պարզ է դառնում, որաղջիկը դադարել էր սիրել այդ ցնորված երիտասարդին:Նրան բանտ են նստեցնում: Նա փորձում է փախչելբանտից ,սակայն սկզբում իր մոտ ոչինի չի ստացվում, բայց ի վերջո մի քանի տարվա փորձերից հետոհաջողվում է դուրս գալ : Դուրս գալուց անմիջապես հետոերիտասարդը վազում է աղջկա տուն: Բայց տունհասնելուն պես նա տեսնում է, որ աղջիկը միայնակ չէ: Կատաղությունից ուզում է սպանել աղջկան ու նրա նորսիրեկանին, բայց գնում է բանտ, որովհետև գիտակցումէ, որ իր քաջությունը այլևս ոչ ոքի անհրաժեշտ չէ: Աշխարհում ոչ ոք ու ոչինչ չունենալով հանդերձ, անգամիր սիրով իր մենակությունը չի ծածկվում: 

Ճիտին պարտքը»
«ճիտին պարտքը» նորավեպը մի մարդու մասին էր, ումկինը մահացել էր և իր երկու աղջիկները իրխնամակալության տակ էին: Նա էր պահում ընտանիքը: Սակայն իր գործերը դեպի վատն են ընթանում և նաորոշում է չասել իր աղջիկներին, որ չտխրեն, որ անհոգլինեն: Իսկ ինքը կեղծ ժպիտ է հագնում աղջիկների մոտ, որ չկասկածեն իրավիճակի մասին: Ի վերջո նա չիկարողանում աշխատանք գտնել և չվարձատրվելով, աղջիկների քմահաճույքները ի վիճակի չլինելովկատարել, հասկանում է, որ չի կարող նայել նրանցաչքերի մեջ։ Մարդը ինքնասպան է լինում:
Իմ կարծիքով նորավեպի հերոսը՝ Հուսեփ աղան շատ սխալ քայլի է դիմել, եթե նա չէր ցանկանում իջնել իր աղջիկների աչքից պետք է ավելի շատ հաճախականությամբ աշխատեր, կամ էլ դաստյարակեր այնպես, որ այդպիսի իրավիճակներում աղջիկները կարեկցող լինեին իրեն: Սակայն ի վերջո նա ընտրում է և ամենահեշտ տարբերակը, կորցնում ամեն ինչ:

Նա ինքնասպան լինելով ավելի է կոտրում իր աղջիկներին, չէ որ նա տղամարդ է, նա պետք է տղամարդուն վայել պահեր իրեն և երբեք չհանձնվեր, չէ որ հույսը վերջում է մարում: Նա իր այդ արարքով ի ցուց դրեց բոլորին իր թուլությունը և իր երկու միայնակ աղջիկներին թողեց մեն-մենակ:

ԱՆԾԱՆՈԹ ԱՂՋԿԱՆ/Վահան Տերյան

Լույսն էր մեռնում, օրը մթնում.Մութը տնից տուն էր մտնում.

Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ,

Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ։
Աղբյուրն անուշ հեքիաթի պես

Իր լույս երգով ժպտում էր մեզ.

Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,

Որպես քնքուշ իրիկվա փայլ։
Անակնկալ բախտի նըման,

Հայտնվեցիր պայծառ-անձայն.

Անջատվեցինք համր ու հանդարտ,

Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ…

Զարեհ Յալտըզճյան

Արևմտահայ բանաստեղծ Զահրատը (իսկական անուն ազգանունը՝ Զարեհ Յալտըզճյան) ծնվել է 1924 Կոստանդնուպոլսում: 1942 թվականին ավարտել է Կ. Պոլսի Մխիթարյան լիցեյը և ուսումը շարունակել Ստամբուլի պետական համալսարանի դեղագործական և բժշկական ֆակուլտետներում, որոնք կիսատ է թողել։ Սովորել Վիեննայի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Աշխատակցել է պոլսահայ թերթերին, հանդեսներին, եղել «Մարմարա» օրաթերթի գրականության բաժնի վարիչ, «Սան» պարբերականի խմբագիր։
Առաջին բանաստեղծությունները լույս են տեսել 1943 թվին։ Հաջորդաբար լույս է ընծայել «Մեծ քաղաքը», «Գունավոր սահմաններ», «Բարի երկիք», «Բանաստեղծություններ», «Ծայրը ծայրին» և այլ ժողովածուները։ Հայաստանում լույս են տեսել «Մեծ քաղաքը» (1978), «Առանց քարի, առանց խաչի խաչքար» (1998) և «Բառերուն տակի քերթվածը» (2004) ժողովածուները։ Զահրատի բանաստեղծություններին բնորոշ են մեծ քաղաքում ապրող «փոքր» մարդու ողբերգականությունը, թեմաների բազմազանությունը, թարմ արտահայտչաձևերի յուրօրինակությունը։

Կարդալ «Մայմուն» բանստեղծությունը: Ընթերցանություն, քննարկում, բառերի ուսուցանում։

Մայմուն
Մայմուն որ կ´ըսեմ կապիկ չը կարծէք

Տան սև փիսիկին անունն է

Փիսիկ որ կ´ըսեմ աղուոր չը կարծէք

Աշխարհին ամենէն տգեղ կատուն է
Սեւ է որ կ´ըսեմ սեբ-սև չը կարծէք

Սեւութեանը մէջ աչքերը դեղին են

Դեղին որ կ´ըսեմ արեւ չը կարծէք

Արեւը մեկ է-աչքերն երկու են
Երկու որ կ´ըսեմ զատ զատ չը կարծէք

Երկուքին խորն ալ երազը մեկ է

Երազ որ կ´ըսեմ մեծ բան չը կարծէք

Մարդու մը կողմէ սիրուիլն է
Առաջադրանք

Ընթերցանություն, քննարկում:

Բանաստեղծությունը փոխադրել արևելահայերեն:
Մեյմուն, որ կասեմ կապիկ չպատկերացնեք
Տան սև փիսիկի անունն է

Փիսիկ , որ կասեմ գեղեցիկ չմտածեք

Աշխարհի ամենա տգեղ կատուն է։
Սև , որ ասում եմ շատ սև չմտածեք

Սևության մեջ ակերը դեղին են

Դեղին , որ կասեմ արև չմտածեք

Արևը մի հատ է, աչքերն երկու հատ
երկու , որ ասում եմ մեկ մեկ չը կարծէք

երկնքի խորքում երազը մեկն է

երազ,որ ասեմ մեծ բան չմտածեք

Մարդու մի կողը սիրուն է…
Ժամանակակից հայերենում սահմանական ներկան կազմվում է անկատար ձևաբայ՝ երգում, պարում + օժանդակ բայի ներկա ժամանակ(եմ, ես է, ենք)։ 

Արևմտահայերենի սահմանական ներկան կազմվում է կը եղանակիչով և ի հոլովմամբ՝ օրինակ՝ կը խոսիմ, կը խոսիս, կը խոսին, կը խոսինք, կը խոսիք, կը խոսին։ 

Տարբեր են նաև ժխտական դերանունների գործածությունը բայի հետ։ Եթե արևելահայերենի բնորոշ է կրկնակի ժխտումը ապա արևմտահայերենում ոչ։ Օրինակ՝ ոչ ոք չեր ուզում, ոչինչ չասաց, ոչ ոք չեկավ։ Արևմտահայերենում կրկնակի ժխտում չկա, օրինակ՝ ոչ ոք ըսավ հեգ տղա, ոչինչ կրցած էր քանդակել, ոչինչ ասաց։

ՕՏԱՐ
Քաղաքին այդ կողմերը օտար էին Կիկոյին

Բարձր բարձր շէնքերը օտար

Մարդիկը – գեղեցիկ կիները օտար

Գոգնոց հագած աղջիկ մը եկաւ

Հինգ ղրուշ դրաւ ափին –

Օտար էին մարդիկը – օտար –

Կիկօ մուրալու չէր ելած

Վահան Տերյան

Իմ Տերյանը1.«Մթնշաղի անուրջներ» ժողովածուն

2.իմ սիրած (դուր եկած) բանաստեղծությունը (ները)

3.Տերյանը հասարակական գործիչ

4.«Հոգևոր Հայաստան» հոդվածի վերլուծություն

5.Տերյանը ժամանակակիցների հուշերում

6.Սիրո տերյանական ըմբռնումը

7.Տերյանի բանաստեղծությունների լեզվական արվեստը

Մասնակցություն «Մեկ բանաստեղծության ժամ» պոեզիայի ժամին

«Մթնշաղի անուրջներ» ժողովածուն
2.իմ սիրած (դուր եկած) բանաստեղծությունը (ները)
ՇԻՐԱԿԻ ԴԱՇՏԵՐԻՑ

Աստղերն են ժպտում լուսեղեն նազով,

Խաղաղ դաշտերը մութն է համբուրում.

— Ես կախարդված եմ միշտ նույն երազով,

Միշտ նույն ցնորքն է իմ սիրտը այրում։

Մոտեցած երկնից աստղերը պայծառ

Ժպտում են խաղաղ քո աչքերի պես.—

— Իմ լքված սրտի կարոտը անծայր

Ամեն ինչի մեջ որոնում է քեզ…

1905

Այս բանաստեղծությունը ինձ շատ դուր եկավ, որովհետեև էմոցյոնալ էր։ Ես մի պահ անգամ հուզվեցի։ Ես կարծում եմ,որ այս բանաստեղծությունը սիրո մասին էր։
3.Տերյանը հասարակական գործիչ։

1917 թվականի հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշևիկյան հեղափոխությանը և այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 1919 թվականին Տերյանը՝ լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքիա, սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր և վախճանվում է 1920 թվականի հունվարի 7-ին ընդամենը 35 տարեկան հասակում։
4.«Հոգևոր Հայաստան» հոդվածի վերլուծություն
Վահան Տերյան քիչ եմ կարդացել: հոդվածներից կարդացի հոգևոր Հայաստանը: Այն շատ դուր եկավ, հետաքրքրեց թե ինչպես է նա կարողացել գրեթե հարյուր տարի առաջ պատկերացնել թե ինչ է լինելու մեր չակերտավոր հոգևոր Հայաստանի վերջը: Ինձ թվում է, մենք հայերս շատ շատ շուտ են դեռ այդ սխալները գործել և դրանց լուծմանը չանրադառնալով սխալները խորացել են: Երևի նա այդպես էլ կարողացել է պատկերացնել այդպիսի մի տարբերակ, որը ցավոք իրականացվում է:
Մեջբերում Հայության հավաքում կամ հայության կազմակերպում գաղափարական իմաստով – ահա՛ ինչ եմ հասկանում ես Հոգեւոր Հայաստան ասելով: Դա այն կուլտուրան է, այն կուլտուրապես կազմակերպված ժողովուրդն է, որի գալուն մենք կուզեինք հավատալ:»
«Ֆրանսիացիների նման կուլտուրապես կազմակերպված ու զորեղ եւ քաղաքականապես ապահով մի ժողովուրդ ամեն կերպ աշխատում է պահպանել իր ինքնության գլխավոր նշանը – իր լեզուն, եւ դրա համար ամենուրեք հիմնում է այն ալիանսները, որ մեր Թիֆլիսում էլ կա: Մինչդեռ մենք մի Մոսկվայում, ուր բազմահազար ու հարուստ գաղութ ունենք, չունենք գեթ մի փոքրիկ ընկերություն, մի հիմնարկություն, որի նպատակը լիներ հայոց լեզվի պահպանումն ու տարածումը ոչ թե օտարների, այլ մերայինների՝ հայերի մեջ:»
«Մինչեւ այժմ մենք չունենք ոչ մի հիմնարկություն կամ ընկերություն, որ նպատակ ունենար, օրինակ՝ հայ նկարչությունը խրախուսելու, հավաքելու ի մի հայ նկարիչներին, որոնք այժմ արդեն ոչ միայն բնազդով, այլ գիտակցությամբ հայ են իրենց արվեստի մեջ (օրինակ՝ Սարյան, Սուրենյանց եւ այլն):»
Ես լիովին համաձայն եմ Վահան Տերյանի հետ, բայց ես նաև գիտեմ, որ մենք մի փոքրիկ ժողովուրդ ինչքան էլ ասենք, վիճվենք, ուզենք ոչմիբան չի փոխվելու: Եվ մեզ ինչ է թվում մենք կզարմացնենք ֆրանսիացուն կամ Գերմանացուն մեր նորանոր շենքերով…
Իմ մեջ տպավորվել է մի ֆրանսուհու խոսքերըով եկել էր Երևան որպես հյուր և նրան հաղորդման հրավիրեցին իր կարծիքը կազմելու Հայաստանի մասին և նա ասաց.
— Այս փոքրիկ Փարիզը ինչու եք Նյու Յորք դարձրել:
5.Տերյանը ժամանակակիցների հուշերում։
Մեր սիրելի երիտասարդ դասախոսը, որ էնքան բանաստեղծորեն խոսեց մեր տաղանդավոր բանաստեղծ Տերյանի քնարի մասին, հայտնեց նաև մի շատ տարածված կարծիք, թե Տերյանը զուրկ է ղայնությունից և հարազատ չի մեզ։ Ինձ թվում է, որ էդ կարծիքը սխալ է։ Չմտնելով քննության մեջ, թե ինչ է հարազատությունը և ինչ նշաններով է արտահայտվում, ես գտնում եմ, որ նրա թախիծն ու երազները, մշուշն ու աղջամուղջը խորթ չեն մեր երկրին ու մեր հոգուն։ Ես եղել եմ էն երկնքին մոտիկ լեռնադաշտում, ուր ծնվել է Տերյանը, և կարծես թե նա լիքն է էն մշուշային թախիծով ու քնքույշ երազներով, որ բնորոշում են մեր տաղանդավոր բանաստեղծի քնարը։ Վերջապես թախիծն ու երազը խորթ չեն հայի հոգուն, և մենք շատ երազկոտ ժողովուրդ ենք։

Խոսեց և նրա երգերի մոնոտոնության մասին, և լսողները շատ հեշտ կարող են սրա տակ ձանձրալին հասկանալ։ Բայց դուք, ինչպես ամեն բանաստեղծի, էնպես էլ Տերյանի լավ երգերն առեք և բանաստեղծական գոհարներ կտեսնեք, որ ձեզ բարձր գեղարվեստական հաճույքներ կտան։ Չպետք է մոռանալ և էն հանգամանքը, որ Տերյանը դեռ տվել է իր առաջին շրջանի երգերը, և այժմ ինչպես ինքն է գրում իր վերջին երգերից մեկում, նոր արշալույս ու նոր հորիզոն, նոր կյանք է ողջունում։

Հովհաննես Թումանյան
«Նա հայ պոեզիան հարստացրեց արևմտա եվրոպական և ռուսական պոեզիայի վերջին նվաճումներով, իր ստեղծագործություններում արծարծեց թեմաներ, որոնք խորթ էին հայ բանաստեղծներին, նոր ռիթ մեր մտցրեց հայկական տաղաչափության մեջ, բացառիկ խստությամբ մոտեցավ բանաստեղծական արվեստին»:

Վալերի Բրյուսով

Վերահսկեք մեր շրջակա միջավայրը

1.Մեր միջավայրի աղտոտիչներից են կենցաղային թափոնները: Շատերը աղբը թափելու փոխարեն գցում են, որտեղ պատահի: Բայց եթե մեզանից յուրաքանչյուրը գիտակցի, որ աղբի տեղը աղբամանն է, ապա մենք կունենանք ավելի մաքուր և գեղեցիկ միջավայր:

2.Ինչպես է ազդում շրջակա միջավայրը ձեր առողջության վրա, եթե կան առանձնակի դրսևորումներ, ներկայացրեք կոնկրետ օրինակներով:
Շրջակա միջավայրի անբարենպաստ պայմանները բնականաբար լավ չեն ազդում իմ առողջության վրա: Օրինակ՝ փողոցներում օդը չափից շատ աղտոտվում է ավտոմեքենաների արտանետումներից: Ինձ բավականաչափ լավ չեմ զգում մեքենայաշատ փողոցներում` թույլատրելի քանակից շատ փոշի ու ծուխ լինելու դեպքում (զգում եմ, թե ինչպես է աղտոտումն ազդում առողջությանս վրա):

3.Իմ կարծիքով հասարակությունը պետք է համախմբվի և կազմակերպի բնապահպանական ակցիաներ, աղբահավաքներ: Մեզանից յուրաքանչյուրը համարվում է հասարակության անդամ և մենք պետք է փորձենք հասկացնել շատերին, և հատկապես փոքրերին, որ մեզանից է կախված մեր երկրի ապագա վիճակը:

4.Մենք պետք է լավ օրինակ ծաայենք թե մեծերին, թե փոքրերին: Եթե մեր փոքր եղբայրները կամ քույրերը տեսնեն թե ինչ հոգատար ենք մենք մեր շրջակա միջավայրի հանդեպ, ապա իմ կարծիքով կփորձեն նմանվել մեզ: Օրինակ` Երբ փողոցվ քայլում է ինչ որ մեկը և աղբ է թափում գետնին, երեխաները դա կմտածեն, որ դա է ճիշտը, բայց եթե մենք դա գցենք աղբամանը նրանց մոտ կձևակերպվի այլ մտածողություն: Անձամբ ես միշտ մասնակցել եմ դպրոցի կաղմից կազմակերված աղբահավաքներին , փորձելով օրինակ ծառայել ուրիշներին: